21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 21, 2016

Էդվարդ Նալբանդյանը ցավակցել է Գերմանիայի նախկին դաշնային արտգործնախարար Գիդո Վեստերվելլեի մահվան կապակցությամբ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ երկրի նախկին ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեի մահվան կապակցությամբ։ «Խոր ցավով տեղեկացա Գիդո Վեստերվելլեի վաղաժամ մահվան մասին, ով որպես Գերմանիայի դաշնային արտգործնախարար իր կարևոր ներդրումն է ունեցել հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում: Ջերմ հիշողություններ եմ պահպանում նրա հետ մեր հանդիպումներից և անկեղծ քննարկումներից: Ցանկանում եմ […]

Անանդը հաղթեց Արոնյանին

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում այսօր կայացան 9-րդ մրցափուլի պարտիաները: Լևոն Արոնյանը մրցեց Վիշվանաթան Անանդի հետ։ 66-րդ քայլից հետո մեր շախմատիստը կանգնեցրեց ժամացույցը: Նծենք, որ Լեւոն Արոնյանն այս մրցաշարում կրեց առաջին պարտությունը։ Մեր հայրենակիցն այժմ զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Նա այժմ կես միավորով հետ է մնում  Վիշվանաթան Անանդից եւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինից: Հաջորդ 10-րդ մրցափուլը […]

Եթե դուք 5 րոպեում գտնեք լուսանկարում թաքնված կնոջը, ապա ձեր IQ-ն միջինից բարձր է /վիդեո/

Գերմանացի նկարիչ Յորգ Դուստերվալդի աշխատանքներից մեկը գրավել է համացանցը: Յորգը հրապարակել է լուսանկարը ` առաջարկելով գտնել այնտեղ պատկերված կնոջը: Եթե դուք 5 րոպեի ընթացքում գտնեք թաքնված կնոջը, ապա IQ-ն միջինից բարձր է: Ստորեւ ներկայացնում ենք եւս մի քանի օրինակներ:

Մեր վազորդուհին ձախողվեց

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ Ամալյա Շառոյանին չհաջողվեց աշխարհի առաջնության կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։ ԱՄՆ Պորտլանդ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության կանանց 400 մետր արագավազքի որակավորման փուլում Շառոյանը զբաղեցրել է 14-րդ տեղը 55,13 վայրկյան արդյունքով: Կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեցին 1-ից 12-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները: Աթլետիկայի մեծահասակների աշխարհի առաջնությունը մեկնարկել էր մարտի 18-ին […]

Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.7%-ով

Այս տարվա` հունվար-փետրվարին նախորդ` 2015 թվականի հունվար-փետրվարի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.7%-ով, իսկ փետվարը հունվարի նկատմամբ աճել է 9.4%-ով: Նախորդ տարվա փետրվարի համեմատ, այս տարի փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.5%-ով: Ըստ Վիճակագրականպետական ծառայության տվյալների, արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.9%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ […]

Հայաստանում առաջին դեպքն է, երբ հղիությունն ընթացավ քիմիաթերապիայով

«Նաիրի» բժշկական կենտրոնում ամիսներ առաջ արտառոց դեպք գրանցվեց` դիմեց արդեն 29 շաբաթական հղիությամբ երիտասարդ մի կին, ում Մոսկվայի ուռուցքաբանության ազգային կենտրոնում մեզ դիմելուց օրեր առաջ ախտորոշել էին ձախ կրծքագեղձի քաղցկեղ: «Անմտություն կլիներ հեռացնել այդքան մեծ պտուղը: Հատկապես ծանր կլիներ կնոջ համար, քանի որ առաջին հղիությունն ավարտվել էր վիժումով»,- մեզ հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի […]

Բացառություններ կլինեն

‹‹Դեռ վաղ է ասել, թե  որ քաղաքական ուժը որի հետ կմիավորվի՝ ընտրություններին ընդառաջ: Բայց մի բան հայտնի է. ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն մտադիր են համատեղ մասնակցել ընտրություններին: Մյուս ուժերը՝ մասնավորապես ընդդիմադիր ուժերը շատ լուրջ անելիք ունեն այն առումով, որ առանձին վերցրած՝ նրանցից ոչ մեկը այս պահին, կարծում եմ, չունի բավարար ժողովրդականություն՝ խորհրդարանում նշանակալի տեղ զբաղեցնելու համար: Միգուցե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՓետրվարիԱպրիլի