Հալեպում Սիրիայի բանակի հայ զինծառայող է զոհվել /ֆոտո/

Իսլամիստ ահաբեկիչներին հետ մղելու գործողությունների ժամանակ սիրիական բանակի հայազգի զինծառայող է զոհվել: Այդ մասին հայտնել է Հալեպի «Գանձասար» պարբերականը։ Սիրիայի իշխանական ուժերը բախվել են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներիի հետ։ Բախումների ընթացքում սիրիական բանակն ունեցել է կորուստներ, որոնց թվում է հայ զինծառայող, 1994 թվականին ծնված Գևորգ Մկրտչյանը: