25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Երկրորդ անգամ եմ ծնվել․ ինչպես է կործանված ինքնաթիռի ուղեւորուհին հրաշքով ողջ մնացել /ֆոտո, վիդեո/

Էլվիրա Իսաեւան Դոնի Ռոստովում կործանված ինքնաթիռի միակ ուղեւորն է, ով պարզապես հրաշքով է ողջ մնացել։ 33-ամյա Էլվիրան մեկնել էր Դուբայ՝ հանգստի, սակայն թռիչքի նախորդ օրը ընկերուհու ծննդյան տոնին էր մասնակցել ու թռիչքից ուշացել էր՝ քնած էր մնացել։ Նրա անուն-ազգանունը ինքնաթիռի ուղեւորների ցանկում է, սակայն ինքնաթիռում նա չի եղել։

Էլվիրայի քույրը պատմում է, որ սարսափի մեջ էր, երբ իմացավ, որ ինքնաթիռը, որով վերադառնում էր քույրը, կործանվել է։ Որոշ ժամանակ անց Էլվիրան քրոջը հաղորդագրություն է ուղարկել՝ «ես ողջ եմ»։

Երբ Էլվիրան իմացել է, թե ինչ է եղել ինքնաթիռի հետ, որով պետք է վերադառնար Ռոստով, մի քանի ժամ չի կարողացել բառ անգամ արտասանել։ Նա սոցկայքերում հրապարակել է ինքնաթիռի տոմսի լուսանկարը։

«Ես առավոտյան արթնացա, ինձ զանգահարել էին գործակալությունից, որտեղ տոմսերս գնել էի, հարցնում են՝ ո՞ղջ եք։ Ես ասացի՝ այո, ու նորից քնեցի։ Հետո, երբ արթնացա ու տեսա նորություններով՝ ինչ է եղել, սարսափի մեջ էի»,- պատմում է աղջիկը։

Հիշեցնենք, նախօրեին Դուբայից Դոնի Ռոստով թռչող ինքնաթիռը կործանվեց վայրէջքի ժամանակ, 66 հոգի մահացան։

1 (1) 1 elvira

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ