22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 16, 2016

Ռոնալդուն անակնկալ է մատուցել իր երկրպագուներին /վիդեո/

Մադրիդում լույս տեսնող AS թերթը ուշագրավ ակցիա է կազմակերպել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի մասնակցությամբ: Լրատվամիջոցը ցանկացել է պարզել, թե  հասարակ բնակիչները ինչպես կարձագանքեն ֆուտբոլային աստղի հետ պատահաբար  հանդիպելիս: Դրա համար թերթի լրագրողը Քրիշտիանու Ռոնալդուին հրավիրել է տեղի թեյարաններից մեկը: Հոլովակում երևում է, թե  ինչպես են թեյարանի աշխատակիցները եւ հաճախորդները  լուսանկարվել ֆուտբոլիստի հետ: Այդ ընթացքում […]

Վճռվեց

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը այսօր` մարտի 16-ին մերժեց Գևորգ Սաֆարյանի կալանքը գրավով փոխարինելու հարցով առաջին ատյանի մերժման դեմ փաստաբանի բողոքը: «Ընդհանրապես հիմնավորված չէր, որ Գևորգ Սաֆարյանը կարող է նախաքննական ընթացքի վրա ազդել, այն պարագայում, երբ ամեն ինչ հրապարակված է, գաղտնի բան չկա: Զարմանալի էր, որ դատախազը եւ քննիչը ներկա չէին, առարկություններ չներկայացվեցին: Դատավորը կարեկցական հայացքով ընթերցում […]

Ոստիկանական համակարգից ուղիղ բեմարվեստ /վիդեո/

Հեռուստասերիալներում մարմնավորած կերպարներից՝ հանրությանը հայտնի դերասան  Գրիգ  Սուքիասյանը իրեն երբեք չէր պատկերացրել բեմարվեստում: Պատահականություն դարձավ ճակատագրի նվեր, քանի որ Գրիգը իրեն խորապես երջանիկ է համարում  կերպար կերտելիս: Մասնագիտությամբ իրավագետ Գրիգ Սուքիասյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանության համակարգում: Նա զբաղեցրել է մի շարք պաշտոններ, որոնց թվում Արարատ քաղաքի ոստիկանապետի օգնականի պաշտոնն է: Ռեժիսորի դիպուկ աչքը նկատեց […]

Մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը

Էջմիածին քաղաքում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։ Մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս եկան 50 կգ, 60 կգ, 66 կգ, 74 կգ և 96 կգ քաշային կարգի ըմբիշները: Հայաստանի չեմպիոններ դարձան Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), Գեւորգ Խումարյանը (60 կգ), Արման Բաղդասարյանը (74 կգ) և Վարշամ Մակարյանը […]

70-ամյա Շերի 89-ամյա մայրիկը դստեր տարիքին է երեւում /ֆոտո/

Հայազգի հանրահայտ երգչուհի Շերի մայրիկն այս տարի կտոնի 90-ամյակը։ Անձամբ երգչուհին էլ արդեն 70 տարեկան է։ Նա ասում է, որ երիտասարդ տեսք ունի ոչ միայն առողջ ապրելակերպի ու կոսմետոլոգների շնորհիվ, այլեւ գենետիկայի, չէ որ նրա մայրը դստեր տարիքին հազիվ է երեւում։ Երգչուհին հրապարակել է իր ու մայրիկի լուսանկարն ու գրել, որ մայրն անգամ շպարված չէ […]

Թող կուսակցությունը ստեղծվի, կտեսնենք․․․ Մարգարիտ Եսայանը՝ Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցության մասին

Այս օրերին տարբեր ամբիոններից իրարամերժ կարծիքներ են հնչում Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցության մասին։ Անդրադառնալով այս թեմային՝ պատգամավոր Մարգարիտ Եսայանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց․ «Յուրաքանչյուր քաղաքացի նիրավունք ունի օգտվել իրեն ընձեռված սահմանադրական իրավունքներից՝ այդ թվում նաև կուսակցություն ստեղծել։ Թող կուսակցությունը ստեղծվի, կտեսնենք, թե ինչպիսի գաղափարախոսություն կունենա այն»։ Ըստ Մարգարիտ Եսայանի՝ յուրաքանչյուր  կուսակցության մասին խոսելիս առաջինը […]

Խորհուրդ այգեգործներին

Որ ժամերից է պետք ծխահարել այգիները ցրտահարության վտանգը մեղմացնելու համար: Այս մասին իր Ֆեսբուկյան հարթակում այգեգործների խորհուրդ է տվել Գագիկ Սուրենյանը: «Ցրտահարության վտանգը զգալիորեն մեղմացնում է այգիների ծխահարումը և առատ ոռոգումը: Սակայն դա անհրաժեշտ է կատարել այն ժամանակ, երբ օդի ջերմաստիճանը մոտենում է 0-ին, դա սովորաբար տեղի է ունենում գիշերը ժամը 03:00-ից հետո, ուստի անհրաժեշտ […]

Հիվանդները պետք է ստանան որակյալ դեղեր. Արմեն Մուրադյան

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մի խումբ անձանց և նրանց հարազատների բարձրացրած զիպրեքսա հոգեմետ դեղով անվճար ապահովելու մասին հարցը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ այս անգամ  քննարկվեց շահառուների, ինչպես նաև առաջատար հոգեբույժների, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Տեղեկացվեց, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին և նրանց հարազատներին մտահոգող հարցը  քննարկվել է մասնագետների հետ։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՓետրվարիԱպրիլի