01 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թող կուսակցությունը ստեղծվի, կտեսնենք․․․ Մարգարիտ Եսայանը՝ Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցության մասին

Այս օրերին տարբեր ամբիոններից իրարամերժ կարծիքներ են հնչում Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցության մասին։

Անդրադառնալով այս թեմային՝ պատգամավոր Մարգարիտ Եսայանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց․ «Յուրաքանչյուր քաղաքացի նիրավունք ունի օգտվել իրեն ընձեռված սահմանադրական իրավունքներից՝ այդ թվում նաև կուսակցություն ստեղծել։ Թող կուսակցությունը ստեղծվի, կտեսնենք, թե ինչպիսի գաղափարախոսություն կունենա այն»։

Ըստ Մարգարիտ Եսայանի՝ յուրաքանչյուր  կուսակցության մասին խոսելիս առաջինը կարևորվում է այն գաղափարախոսությունը, որով առաջնորդվում է տվյալ կուսակցությունը։

«Ես չեմ ուզում նախապես եզրակացություններ կամ հայտարարություններ անել։ Դեռևս չգտենք, թե այդ կուսակցության գաղափարախոսությունն ինչպիսին կլինի։ Սպասենք, երբ կուսակցությունը կստեղծվի, այդ ժամանակ կկարողանանք վերլուծություններ անել», – ընդգծեց Մարգատիտ Եսայանը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ