03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Խորհուրդ այգեգործներին

Որ ժամերից է պետք ծխահարել այգիները ցրտահարության վտանգը մեղմացնելու համար:

Այս մասին իր Ֆեսբուկյան հարթակում այգեգործների խորհուրդ է տվել Գագիկ Սուրենյանը:

«Ցրտահարության վտանգը զգալիորեն մեղմացնում է այգիների ծխահարումը և առատ ոռոգումը: Սակայն դա անհրաժեշտ է կատարել այն ժամանակ, երբ օդի ջերմաստիճանը մոտենում է 0-ին, դա սովորաբար տեղի է ունենում գիշերը ժամը 03:00-ից հետո, ուստի անհրաժեշտ չէ այդ միջոցառումները սկսել հենց երեկոյան ժամերից այսինքն արևի մայր մտնելուց հետո:

Ելնելով այս հանգամանքից, ես իմ ֆեյբուքյան էջում ողջ գիշեր կհրապարակեմ հանրապետության հովտային գոտիների փաստացի օդի ջերմաստիճանը, որի արդյունքում կարող եք հստակ կողմնորոշվել, թե կոնկրետ որ ժամից սկսել ծխահարման և ոռոգման աշխատանքները ձեր այգիներում և հողատարածքներում:

Ժամանակ առ ժամանակ հետևեք իմ ֆեյսբուքյան էջին նշված ինֆորմացիան ստանալու համար»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ