Բակո Սահակյանն Անվտագության խորհրդի նիստ է հրավիրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին հրավիրել է Անվտագության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը ու 2016թ. գարնանացանի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: Համապատասխան զեկույցներով հանդես են շահագրգիռ մարմինների ղեկավարները: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի լուծման ուղղությամբ: