26 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հիվանդները պետք է ստանան որակյալ դեղեր. Արմեն Մուրադյան

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մի խումբ անձանց և նրանց հարազատների բարձրացրած զիպրեքսա հոգեմետ դեղով անվճար ապահովելու մասին հարցը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ այս անգամ  քննարկվեց շահառուների, ինչպես նաև առաջատար հոգեբույժների, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Տեղեկացվեց, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին և նրանց հարազատներին մտահոգող հարցը  քննարկվել է մասնագետների հետ։ Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ նրանք լրացուցիչ ուսումնասիրություններ են կատարել։  Առաջարկվել է խնդիրը քննարկել հոգեբույժների ավելի լայն շրջանակում և տալ մասնագիտական կարծիք։

Նշվեց, որ նախարարության խնդիրն է բնակչությանն արդյունավետ և որակյալ դեղերով ապահովելը։ Միաժամանակ գործող օրենսդրությունը դեղերի ձեռք բերման հստակ պայմաններ է թելադրում։

«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հիվանդներն ստանան որակյալ դեղեր»,-ասաց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ դեղի ձեռք բերման գործում առաջնային են ոչ միայն դրա գինը, այլև դեղատնտեսագիտական արդյունքները։ Սակայն դրանք կիրառել հնարավոր է միայն օրենսդրական փոփոխություններ կատարելուց հետո, ինչը կարճ ժամանակում հնարավոր չէ իրականացնել։

Նախարարը հիվանդներին ու նրանց հարազատներին հորդորեց մինչև հարցի լուծումը չընդհատել բուժումը և Ավանի հոգեբուժական կենտրոնում մասնագետների խորհրդատվությամբ ստանալ փոխարինող դեղամիջոցներ։ Միաժամանակ հոգեբույժներին հանձնարարվեց անհատական մոտեցում ցուցաբերել նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ