Վճռվեց

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը այսօր` մարտի 16-ին մերժեց Գևորգ Սաֆարյանի կալանքը գրավով փոխարինելու հարցով առաջին ատյանի մերժման դեմ փաստաբանի բողոքը:
«Ընդհանրապես հիմնավորված չէր, որ Գևորգ Սաֆարյանը կարող է նախաքննական ընթացքի վրա ազդել, այն պարագայում, երբ ամեն ինչ հրապարակված է, գաղտնի բան չկա: Զարմանալի էր, որ դատախազը եւ քննիչը ներկա չէին, առարկություններ չներկայացվեցին: Դատավորը կարեկցական հայացքով ընթերցում էր, զգում էիր`համաձայն չէ, բայց դատական ակտն այդպիսինն է»,-Henaran.am-ի հետ զևույցում նշեց Գևորգ Սաֆարյանի պաշտպանը` Տիգրան Հայրապտյանը:
Տիգրան Հայրապետյանը տեղեկացրեց, որ մոտ օրերս քննիչն, ամենայն հավանականությամբ, նոր միջնորդություն կներկայացնի դատարան` Սաֆարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգելու պահանջով:
Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Գեւորգ Սաֆարյանի գործը ուղարկվել է լրացուցիչ քննության: Գործի նախաքննությունն ավարտվել էր, սպասվում էր, որ այն պետք է ուղարկվի դատարան: Եթե քննիչը նոր միջնորդություն չներկայացնի Սաֆարյանը ապրիլի 1-ից ազատության մեջ կլինի, քանի որ այդ օրը լրանում է կալանքի ժամկետը: