07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Մարտի 5-ը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

Վազգեն Սարգսյանի ծննդյան 57-րդ տարեդարձի առթիվ մարտի 5-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, ԱԺ պատգամավորներ:

Երկրապահ կամավորականների միության անդամների և ազատամարտիկների հետ միասին  բարձրաստիճան պաշտոնյաներն ու զինվորականները հարգանքի տուրք են մատուցել Սպարապետի հիշատակին, ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի շիրիմին:

Նույն օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունեցել «Պատանի երկրապահների» երդման հանդիսավոր արարողությունը։ Երևանի և մարզերի հարյուրավոր պատանի երկրապահներ ծնկի իջած երդվել են դառնալ հայոց բանակի արժանի զինվորը և պատվով շարունակել Սպարապետի գործը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ