Հավանական առաջին տիկինները․ ով կփոխարինի Միշել Օբամային /ֆոտո/

ԱՄՆ-ում շուտով նախաագահական ընտրություններ տեղի կունենան։ Արդեն նոյեմբերին Նահանգները նոր նախագահ կունենան եւ բնականաբար՝ նոր առաջին տիկին։ Իսկ ովքեր են Միշել Օբամայի «դերի» հավանական թեկնածուները։



Հայդի Քրուզ, 43 տարեկան
Նախագահի թեկնածու Թեդ Քրուզի կինը հիանալի կարիերա է ստեղծել, ինքն էլ կարող էր նախագահ դառնալ։
Ամուսնանալուց հետո նա կարիերան չի թողել, աշխատել է պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ։
Ներկայումս նա զբաղվում է ամուսնու նախընտրական ծրագրով, կարծես թե Սպիտակ տուն վերադառնալու մեծ մղում ունի։


Ջեյն Սանդերս, 65 տարեկան
Բերնի Սանդերսի կնոջն անվանում են նրա աջ ձեռքը։ Էներգիայով ու ամբիցիաներով լեցուն՝ Ջեյնն արդեն երկար տարիներ ամուսնու օգնականն է։ Ջեյնը երկար տարիներ ոստիկանությունում է աշխատել՝ անչափահասների բաժնում։ Նա 4 երեխա ունի՝ որդին Բերնիից, 3 դուստրերը՝ առաջին ամուսնությունից։


Բիլլ Քլինթոն, 69 տարեկան
Այո, որքան էլ ծիծաղելի հնչի, սակայն ԱՄՆ նախկին նախագահը կարող է վերածվել ապագա «առաջին տղամարդու», եթե նրա կինը՝ Հիլարի Քլինթոնը դառնա ԱՄՆ նախագահ։ Նրա համար Սպիտակ տունն արդեն հարազատ է, քաղաքականությունը՝ նույնպես։
