Տոնական օրերին հրադադարի ռեժիմը խախտելու մասին լուրերն ապատեղեկատվություն է. ԼՂՀ ՊՆ-ն

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը, տեղեկություն են տարածել թե իբր հայերը Նովռուզի նախօրեին և տոնական օրերին խոշոր տրամաչափի գնդացիրներով և ականանետերով զգալիորեն բարձրացրել են լարվածության աստիճանն առաջնագծում և կրակ են բացել սահմանամերձ գյուղերի ու քաղաքացիական անձանց նկատմամբ:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածություններին և երբեք հանդես չի գալիս նախահարձակի դերում: Ինչ վերաբերում է մարտի 19-ին և 20-ին ադրբեջանական բանակում արձանագրված վիրավորման դեպքերին, ապա ՊԲ-ն դրանց հետ առնչություն չունի: Դեպքիպատճառները պետք է փնտրել ադրբեջանական բանակում, որտեղ տիրում էամենաթողության մթնոլորտ և ոչ կանոնադրային հարաբերություններ:
Ինչպես ցույց է տվել հակամարտության կարգավորման ավելի քան 20-ամյա պատմությունը, ադրբեջանական կողմն է պետական կարևորություն ունեցող տոների, կարևոր հանդիպումների նախօրեին գնում շփման գծում իրավիճակի սրման: Ավելին, նման ապատեղեկատվություններ տարածելով, հակառակորդ կողմը հող է նախապատրաստում իր հետագա սադրանքների համար: