Իշխանությունն այս ֆորմատը պիտի հարմար համարի. քաղտեխնոլոգ
Ինչպես հայտնել ենք, քաղահասարակության որոշ ներկայացուցիչներ միացել են ՀԱԿ-ի առաջարկին՝ ԸՕ-ն 4+4+4 ֆորմատով քննարկելու համար:
Անդրադառնալով այս թեմային՝ Henaran.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հոկոբյանը նշեց՝ չի կարելի ասել, թե այս ֆորմատը կատարյալ է լինելու, բայց ամեն դեպում քննարկման համար ֆորմատ է, որը վատ չէ:
‹‹Նախ պետք է հասկանալ, թե այս ֆորմատն իր մեջ որքանով է ընդգրկում հիմնական քաղաքացիական, քաղհասարակության սեկտորը: Ինչպես հայտնի է, այս ձևաչափը հիմնականում ՀԱԿ-ի գաղափարն է: Անշուշտ, հնարավոր չէ բոլորի անունից խոսել կամ խոսել քաղաքացիական ողջ հանրույթի անունից››:
Քաղտեխնոլոգը նշեց, որ այս գործընթացում պիտի բազմաթիվ կառույցներ ներգրավվեն, որպեսզի ընդհանուր հայտրարի գալն ավելի հեշտ լինի:
‹‹Եթե քաղքահասակության ներկայացուցիչները, ընդդիմադիրները ներգրավվեն այդ քննարկման մեջ, վաղը ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժ չի ասի, թե՝ իմ կարծիքն ո՞վ է լսել: Կիրառական առումով դա մի ֆորմատ է, որը հնարավորություն է տալիս բոլոր ուժերին ու քաղաքացիական հասարակության սեգմենտներին ներգրավել այս պրոցեսում: Չեմ ասում՝ իդեալական է, բայց ֆորմատ է, ինչպես, ասենք, ժամանակին Մինսկի խումբը ստեղծվեց, որ Ղարաբաղյան հարցի լուծման խնդիրներով զբաղվի: Կարծում եմ՝ իշխանությունը պիտի այս ֆորմատը հարմար համարի, որ հետագայում քաղաքական շահարկումների առաջ չկանգնի››: