Ծառերի սպանդ՝ Ռադիոտան բակում
Այսօր ահազանգ է եղել այն մասին, որ Երևանի կենտրոնում՝ Ռադիոտան բակում, տասնյակ ծառեր են հատվում։ Այդ թվում՝ եղևնիներ, բողբոջած ու նոր-նոր տերևակալած տարբեր ծառեր։ Ստորև՝ «Ա1+»-ի լուսանկարները
Այսօր ահազանգ է եղել այն մասին, որ Երևանի կենտրոնում՝ Ռադիոտան բակում, տասնյակ ծառեր են հատվում։ Այդ թվում՝ եղևնիներ, բողբոջած ու նոր-նոր տերևակալած տարբեր ծառեր։ Ստորև՝ «Ա1+»-ի լուսանկարները
«Համապետական շիլաշփոթի է վերածվելու առաջիկա ընտրությունները եւ չենք կարողանալու տակից դուրս գալ»,-այսօր՝ մարտի 9-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին նկատեց փաստաբան Նորայր Նորիկյանը: Նրա խոսքով՝ կատարվելու է գունային ընտրություն, քանի որ ընտրողին տրվելու է տարբեր գույների քվեաթերթիկ եւ այդ քվեաթերթիկով մտնելու է ընտրատեղամաս: «80 տարեկան պապի, որին դրսում հրահանգավորելու են , եւ ոչ միայն պապիկին, այլ նաեւ […]
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Այդ մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Քիչ առաջ ժամանեցի Թբիլիսի և սպասում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ քննարկմանը»,- հայտնել է նա:
«Անպատժելիությունն է բերում այս սպանությունների շարունակականությանը…Մեղավորին պետք է հրապարակավ պատժել»,-համոզված է զոհված զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը: Վալերի Մուրադյանին ինքնասպանության հասցնելու գործի վարույթը մոր խոսքով` կասեցվել է, սակայն դրա մասին ընտանիքի անդամները պատահական են իմացել: «2011թ. գործը կասեցվել էր: Փետրվարին, երբ նախագահը մեզ հանդիպեց նախագահականի մոտ ու խոստումներ տվեց, կասեցումից հանեցին ու վերսկսվեց: Գործը նորից կասեցրել […]
Հայաստանում ամսական 800-1000 ձեռնարկատիրություն է փակվում, հնարավոր է դրանից փոքր-ինչ ավել էլ բացվում են, սակայն նշեց, որ բացվածները էական ազդեցություն չեն ունենում տնտեսության վրա: այսօր այս մասին հայտարարել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը հրավիրված մամուլի ասուլիսում: Անրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նոր նախարար Արծվիկ Մինասյանի գործունեությանը, վերջինս հույս է հայտնել, որ նա կկարողանա ՓՄՁ-ների նկատմամբ […]
«Հայաստանի Ընտրական օրենսգրքի վերջնական տարբերակը կմշակվի եւ կընդունվի երկրի քաղաքական ուժերի հետ փոխզիջման գալու արդյունքում»,- այս մասին այսօր՝ մարտի 9-ին հրավիրված ասուլիսի ժամանակ նկատեց ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ Հարցին, թե Ընտրական օրենսգրքի նախագիծը ը Վենետիկի հանձնաժողով է ուղարկվել առանց քաղաքական ուժերի հետ համաձայնեցնելու, Շարմազանովը արձագանքեց` օրենսգրքի նախնական տարբերակը պետք է սկզբում […]
Մամուլում լուրեր են շրջանառվում, թե ԲՀԿ-ական Վահան Բաբայանը մտադիր է լքել կուսակցության շարքերը, բացի այս՝ Բաբայանը մտադիր է նոր քաղաքական ուժ ստեղծել: Henaran.am-ի հետ զրույցում Վահան Բաբայանը չհերքեց այս տեղեկությունները` փաստորեն հաստատելով կուսակցությունից հեռանալու մասին լուրերը: ‹‹Շուտով կլինի հայտարարություն, որի միջոցով ամեն ինչի մասին կիմանաք: Բայց գաղտնիք չէ, որ ես հայտարարել եմ՝ չի բացառվում, որ […]
Մարտի 8-9-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Շենավան գյուղում այրվել 15 քմ, Լոռու մարզի Տաշիր քաղաքում` 5 հա, Սպիտակ քաղաքում՝ 1000 քմ, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանների մոտակայքում՝ 300 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Իսրայելում՝ զբոսաշրջային Յաֆֆե քաղաքում, տղամարդը, դանակը ձեռքին, հարձակվել է անցորդների վրա ու դանակահարել նրանց։ Վիրավորները հիմնականում զբոսաշրջիկներ են եղել։ Այժմ ոստիկանները ստուգում են հանցագործի կապը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։ Լուրջ հիմքեր կան կարծելու, որ նա ահաբեկիչ է։ «Ես ճիչեր լսեցի, վազեցի այնտեղ, գետնին տղամարդ էր ընկած ամբողջովին արյան մեջ, նա ռուսերեն էր խոսում»,- պատմել է […]