Ընտրություն գույների միջեւ. շիլաշփոթ կդառնա /վիդեո/
«Համապետական շիլաշփոթի է վերածվելու առաջիկա ընտրությունները եւ չենք կարողանալու տակից դուրս գալ»,-այսօր՝ մարտի 9-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին նկատեց փաստաբան Նորայր Նորիկյանը: Նրա խոսքով՝ կատարվելու է գունային ընտրություն, քանի որ ընտրողին տրվելու է տարբեր գույների քվեաթերթիկ եւ այդ քվեաթերթիկով մտնելու է ընտրատեղամաս:
«80 տարեկան պապի, որին դրսում հրահանգավորելու են , եւ ոչ միայն պապիկին, այլ նաեւ 100 հազարավոր ընտրողների, որ կմտնես եւ կընտրես կանաչ կամ կարմիր գույնը: Այսինքն՝ ընտրական բուն մեխանիզմը եւ պատկերացումները արժեզրկվում են, եւ մարդիկ ընտրության են գնալու գունային պատկերացումներից ելնելով»,- ասաց Նորայր Նորիկյանը:
Նորիկյանի դիտարկմամբ՝ գաղտնիության սկզբունքն էլ է աղավաղվում, ոչ մեկը չի երաշխավորում գաղտնիությունը:
Փաստաբանին հատկապես մտահոգում է այն, որ ըստ էության մեծամասնական ընտրական համակարգը չի վերանալու: