20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Դանակը ձեռքին հարձակվել է զբոսաշրջիկների վրա․ զոհ եւ վիրավորներ /վիդեո/

Իսրայելում՝ զբոսաշրջային Յաֆֆե քաղաքում, տղամարդը, դանակը ձեռքին, հարձակվել է անցորդների վրա ու դանակահարել նրանց։ Վիրավորները հիմնականում զբոսաշրջիկներ են եղել։

Այժմ ոստիկանները ստուգում են հանցագործի կապը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։ Լուրջ հիմքեր կան կարծելու, որ նա ահաբեկիչ է։

«Ես ճիչեր լսեցի, վազեցի այնտեղ, գետնին տղամարդ էր ընկած ամբողջովին արյան մեջ, նա ռուսերեն էր խոսում»,- պատմել է ականատեսներից մեկը։

Ավելի ուշ վիրավորներից մեկը՝ 29-ամյա ԱՄՆ-ի քաղաքացի մի երիտասարդ հիվանդանոցում մահացել է։

Հանցագործը, ինչպես պարզվել է, 22-ամյա արաբ է, ով Իսրայել է եկել ապօրինի կերպով Պաղեստինից։ Նշենք նաեւ, որ միջադեպի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը գտնվում էր Իսրայելում։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ