ՀՀ-ում ամսական 800-1000 ձեռնարկատիրություն է փակվում
Հայաստանում ամսական 800-1000 ձեռնարկատիրություն է փակվում, հնարավոր է դրանից փոքր-ինչ ավել էլ բացվում են, սակայն նշեց, որ բացվածները էական ազդեցություն չեն ունենում տնտեսության վրա:
այսօր այս մասին հայտարարել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը հրավիրված մամուլի ասուլիսում:
Անրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նոր նախարար Արծվիկ Մինասյանի գործունեությանը, վերջինս հույս է հայտնել, որ նա կկարողանա ՓՄՁ-ների նկատմամբ նոր ռազմավարությունը ճիշտ կիրառել:
Պրն. Մակարյանը նաեւ նշել է. որ ՀՀ-ից արտահանման ծավալները վերջին մեկ երկու տարիներին դեպի ՌԴ էականորեն նվազել է: Սակայն անրադառնալով Ռուսաստանից դեպի երկիր ներմուծմանը, ապա բանախոսն ասել է, որ այն տեղական արտադրողների համար որոշակի խոչընդոտներ կարող է առաջացնել, իսկ արդյունքում հնարավոր է նրանք տուժեն, քանի որ չեն դիմանա մրցակցությանը:
«Ես կարծում եմ ստվերի հաղթահարման, կոռուպցիայի դեմ պայքարում լուրջ դերակատարություն ունի նոր Պետական եկամուտների կոմիտեն»,- ասել է Գ. Մակարյանը: