Վահան Բաբայանը հաստատում է` կհեռանա

Մամուլում լուրեր են շրջանառվում, թե ԲՀԿ-ական Վահան Բաբայանը մտադիր է լքել կուսակցության շարքերը, բացի այս՝ Բաբայանը մտադիր է նոր քաղաքական ուժ ստեղծել: Henaran.am-ի հետ զրույցում Վահան Բաբայանը չհերքեց այս տեղեկությունները` փաստորեն հաստատելով կուսակցությունից հեռանալու մասին լուրերը:
‹‹Շուտով կլինի հայտարարություն, որի միջոցով ամեն ինչի մասին կիմանաք: Բայց գաղտնիք չէ, որ ես հայտարարել եմ՝ չի բացառվում, որ կհեռանամ ԲՀԿ շարքերից: Այս պահին ես քննարկումներ եմ իրականացնում իմ համակիրների, ընտրողների, ընկերների հետ: Երբ քննարկումներն ավարտվեն, որոշման մասին տեղյակ կպահեմ ԶԼՄ-ներին››:
Անդրադառնալով այն լուրերին, թե ինքը պետք է շուտով նոր քաղաքական ուժ ստեղծի, Բաբայանն ասաց. ‹‹Իմ օրակարգում նման հարցեր չկան: Ես նման բան չեմ հայտարարել››: