ՀՀԿ-ն, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն ինքնուրույն կգնան ընտրություններին. քաղտեխնոլոգ
2017-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ՝ տեղի են ունենում նոր խմորումներ: Ի վերջո, ի՞նչ իրադարձություններ կարող են ծավալվել, ո՞ր քաղաքական ուժերը կհամագործակցեն և միասնական կերպով կպայքարեն ընտրություններում վստահության քվե ստանալու համար:
Անդրադառնալով այս հարցերին՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց.
‹‹Դժվար է կանխատեսումներ անելը, քանի որ մեր երկրում քաղաքականությունը կախված է անհատներից ու տվյալ պահին եղած իրավիճակից: Բայց կարող եմ ասել, որ ՀՀԿ-ն ինքնուրույն կգնա ընտրություններին, ՀԱԿ-ն ու Դաշնակցությունն էլ հավանաբար…››:
Քաղտեխնոլոգը նշեց, որ հստակ կանխատեսումներ անելը բարդանում է նաև այն պատճառով, որ կան դե ֆակտո ու դե յուրե գործող կուսակցություններ, ուստի, դժվար է ասել, թե մինչև խորհրդարանական ընտրություններն ինչ կուսակցություններ կառաջանան և ինչ զարգացումներ կլինեն: