Սիրիացիները՝ Կանադայում/ ֆոտո
Փյունիկյան Ադոնիս Աստծո անունը կրող Կանադայի «Ադոնիս» սուպերմարկետների ցանցն օգնության ձեռք է մեկնել սիրիացի փախստականներին՝ աշխատանքի ընդունելով տասնյակ նորեկների:
Ամեն օր, երբ գնորդները մտնում են «Ադոնիս» սուպերմարկետ, նրանք ամենայն հավանականությամբ առնչվում են վերջերս երկիր ժամանած սիրիացի փախստականների հետ:
Երբ Կանադան անցած նոյեմբեր ամսին իր դռները բացեց 25.000՝ իրենց վերաբնակությունը հաստատող սիրիացի փախստականների առջև, «Միջին արևելյան մթերային շղթան» նրանցից շատերին աշխատանքի վերցրեց Քվեբեկում և Օնտարիոյում, ներառյալ մի քանի տասնյակ հոգու՝ Տորոնտոյի իր տարածքներում՝ Ուարդենում և Էգլինտոնում, Սկարբորոյում և Միսսիսսոգայի իր մթերային խանութների մասնաճյուղերում:
«Ադոնիս» սուպերմարկետի հիմնադիրները՝ Էլի Շհահաբը, Ջորջ Ղրեյեբը և Ջամիլ Շհահաբը նույնպես ներգաղթյալներ են, որոնք այստեղ են եկել Լիբանանի ճանապարհով, և նրանք էլ, մնացած շատերի նման, տուժել են մերձավոր արևելյան ճգնաժամից ու այժմ ցանկանում են իրենց ներդրումն ունենալ Կանադայում սիրիացիների զանգվածային վերաբնակեցման ծրագրում»,-ասում է խանութի կառավարիչ Հանի Թաուիլը:
Խանութում աշխատող մեկ հայ՝ Հակոբ Կուճուրնյանն ասում է, որ ինքը Սիրիայում աշխատում էր մեքենաների բրենդային խանութում, բայց ուրախ է մսի խանութում որպես օգնական աշխատելու համար:
«Սա միանգամայն այլ է, բայց նորմալ է, որովհետև ես անգլերեն հաղորդակցվելու հետ խնդիրներ ունեմ»,-պատմում է 46-ամյա տղամարդը՝ թարգմանչի օգնությամբ: «Կինս և ես այստեղ մեր որդու համար ենք եկել: Մենք ուզում ենք նրա համար ապագա ապահովել: Ոնց որ թե մենք դա կարող ենք անել այստեղ՝ Կանադայում»:
Ավելին՝ Aarevelk.am կայքում