22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Արտահանման աջակցման խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Արտահանման աջակցման խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են արտահանման ներուժ ունեցող ընկերություններին լրացուցիչ մեխանիզմներով և գործիքակազմերով օժանդակություն ցուցաբերելուն ուղղված մի շարք հարցեր, որոնց շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Նշվել է, որ կառավարության նպատակն է նպաստել տնտեսվարողների կողմից արտադրական հզորությունների ավելացմանն ու արտահանման ծավալների աճին:

Այնուհետև խորհրդին են ներկայացվել տարբեր ընկերություններից ստացված արտահանման աջակցության մի շարք հայտեր: Վարչապետը կարևորել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության սերտ աշխատանքն ու համագործակցությունը հայտ ներկայացրած յուրաքանաչյուր ընկերության հետ և նշել, որ անհրաժեշտ է քննարկումների արդյունքում հնարավորինս սեղմ ժամկետում ընդունել համապատասխան որոշումներ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ