14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2016

Մարզպետների տեղակալների աթոռներն այլեւս թափուր չեն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Դավիթ Սամսոնյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Գագիկ Գաբրիելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Աշոտ Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ […]

Պայթյուն դիտահորում.25 ամյա Հայկի վիճակը ծայրահեղ ծանր է

Մարտի 31-ին` ժամը 12.16-ին, ահազանգ է ստացել, որ Երևանի «Սբ Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի մոտակայքում գտնվող դիտահորում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման, մեկ տուժած գտնվում է դիտահորում, երկու տուժած դուրս են բերվել տեղի ուժերով: 4 քաղաքացի, մեթան գազից թունավորված, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից  Henaran.am-ը տեղեկացավ, […]

Երեք խոշոր առողջապահական հիմնարկներ կբացվեն/վիդեո/

Այսօր՝ մարտի 31-ին  առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կառավարության նիստում ներկայացրեց որոշում ՀՀ առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու և «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին: Նախագծով առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից 244 միլիոն 983 հազար դրամ հատկացնել ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի համար կահույքի ու սարքավորումների ձեռք բերման, տարածքի բարեկարգման նպատակով: Նախարարը մեկ օր խնդրեց` նախագահի աշխատակազմի հետ […]

«Զվարթնոցում» պայթյունի մասին կեղծ ահազանգը ստացվել է ադրբեջանական IP հասցեից

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են ակտիվ քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու Երեւան-Մոսկվա մեկնող թիվ 558 չվերթի ինքնաթիռը, «Զվարթնոց» օդանավակայանը պայթեցնելու վերաբերյալ սուտ հաղորդում ներկայացրած անձի ինքնությունը, դրդապատճառները։ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հնարավոր ահաբեկչության մասին հաղորդումն ստացվել էր էլեկտրոնային փոստի միջոցով՝ մարտի 24-ին, «Զվարթնոց» օդանավակայանի էլեկտրոնային […]

Իշխանությունը մաքսիմալ կառուցողական է. Հ. Նաղդալյան

Երեկ Ազգային ժողովում մեկնարկեց իշխանության, խորհրդարանական ընդդիմության և քաղհասարակության ներկայացուցիչների քննարկումը  Ընտրական Օրենսգրքի նախագծի շուրջ, որը կարծես այդքան էլ հարթ չընթացավ: 4+4+4 ձևաչափով կայացած առաջին հանդիպման տպավորություններով մեզ հետ կիսվեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, ով նշեց հետևյալը. -Արդեն առիթ ունեցել եմ նշելու, որ այն բառապաշարը, որը կիրառում է ընդդիմությունը՝ ,,զիջում,,, ,, բանակցություն,,, ,,ճնշում,, և այլն, […]

Թուրքիան առաջվանը չէ

Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման մասին որոշմանն անդրադառնալով՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Արևմտահայոց Ազգային Համագումար» կազմակերպության հիմնադիր անդամ Արագած Ախոյանը նշեց, որ Թուրքիայի խորհրդարանում էլ այդ հարցը բարձրացվելու է, եւ քննադատության արժանացնեն այն։ «Նրանք իրենց պառլամենտում մեր ընկերների և համախոհների միջոցով կզգան մեր քննադատական տեսակետները, Թուրքիան առաջվանը չէ, […]

Զինված խմբի գործով մեղադրվողը 500 հազար գրավի դիմաց ազատ արձակվեց

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը  այսօր՝ մարտի 31-ին բավարարեց 2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի գործով կալանավորված Մարինե Կաթանյանի պաշտպաններ Ինեսա Պետրոսյանի և Գիվի Հովհաննիսյանի միջնորդությունը և 500 հազար դրամի չափով գրավի դիմաց ազատ արձակեց Մարինե Կաթանյանին: ԱԱԾ քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը չէր առարկել […]

Կրակոցներ Չարենցի փողոցում /վիդեո/

Մարտի 31-ի վաղ առավոտյան, երբ մարդիկ շտապում են աշխատանքի, երեխաները՝ դպրոց, ավելի փոքրերը՝ մանկապարտեզ, մայրաքաղաքի Չարենցի փողոցում կրակոցներ հնչեցին: Իրավիճակն արտակարգ էր. գետնին ընկած վիրավոր, դեպքի վայրից հեռացող ավտոմեքենա, շփոթահար անցորդներ… Եվ դժվար է ասել՝ ինչ ընթացք կունենար այս ամենը, եթե չմիջամտեր նույնպես աշխատանքի շտապող ոստիկանը… Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժին […]

Քաղցրաշենցի խաղողագործները փակել են միջպետական ճանապարհը

Քիչ առաջ Քաղցրաշենի (Արարատի մարզ) խաղողագործները փակել են միջպետական ճանապարհ` բողոքելովվ, որ դեռեւս անցյալ տարվանից չեն վճարվել իրենց խաղողի գումարները: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում քաղցրաշենցի խաղողագործ Կամոն հայտնեց, որ բողոքի ակցիայի մասնակիցները ոչ միայն իրենց գյուղացիներն են , այլ նաեւ իրենց են միացել հարեւան գյուղերի` Այգեպարի,Նորաշենի խաղողագործները, որոնք մինչ օրս իրենց խաբված են համարում: Հարցին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՓետրվարիԱպրիլի