14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Զինված խմբի գործով մեղադրվողը 500 հազար գրավի դիմաց ազատ արձակվեց

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը  այսօր՝ մարտի 31-ին բավարարեց 2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի գործով կալանավորված Մարինե Կաթանյանի պաշտպաններ Ինեսա Պետրոսյանի և Գիվի Հովհաննիսյանի միջնորդությունը և 500 հազար դրամի չափով գրավի դիմաց ազատ արձակեց Մարինե Կաթանյանին:

ԱԱԾ քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը չէր առարկել միջնորդության դեմ:

Քիչ հետո դատական քննության կառնվի գործով մեկ այլ մեղադրյալ` Ասյա Մկրտչյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու հարցը:

Հիշեցնենք, որ գործով մի քանի տասնյակ կալանավորվածներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 223 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով՝ (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ