21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2016

Եզդիները գոհ են կառավարությունից /վիդեո/

Եզդիական համայնքի ներկայացուցիչ, արևելագետ Ռուստամ Բաքոյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ եզդիական համայնքը Հայաստանում նկատելի, մեծ խնդիրներ չունի։ «Երբ խնդիրներ ենք ունեցել, հիմնականում կառավարությունն աջակցել է, դրական լուծում տվել դրանց։ Խնդիրներ ունենալու պարագայում բարձրաձայնում ենք և դրանք լուծվում են»։ Նա ընդգծեց, որ Հայաստանում եզդիները խտականության ու բացասական վերաբերմունքի չեն հանդիպում։ «Աշխարհի ամենազարգացած երկրներում անգամ ազգային փոքրամասնության […]

Դե եկեք համահավասար… ծննդաբերենք

Թույլ տվեք հիշեցնել աննման մի պատկեր. ընտանիքի հայրը, գոգնոցը կապած, ափսեներն է լվանում: Խնջույքն ավարտված է: Կեսգիշերին մոտ է: Մանուկները արդեն քնած են: Հյուրերն էլ քիչ առաջ են հեռացել: Տանտիկինը՝ դադրած ու նվաղուն, գահավորակում է ընկողմանել և ոտքը ոտքին, սիգարետն էլ շուրթերին՝ երաժշտություն է ունկնդրում: Անհրաժեշտ է խնջույքից աշխուժացած նյարդերը քիչ թմրեցնել ու նախապատրաստվել քնի: […]

Հաստատվել է Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021թթ.-ի «փրկության» ծրագիրը

  Այսօր ՀՀ կառավարությունը հաստատել է Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը և միջոցառումների ծրագիրը: Ըստ այդմ՝  կհստակեցվեն Արարատյան դաշտի  ջրօգտագործողների՝ ներառյալ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները: Որոշումը հնարավորություն կտա Արարատյան ջրավազանային կառավարման տարածքում հավասարակշռել ջրային ռեսուրսների առաջարկը և պահանջարկը, բացահայտել ջրավազանում արտակարգ իրավիճակների  հնարավոր ռիսկերը, դրանց կանխարգելման և նվազեցման […]

Հրապարակվել է ՄԻՊ-ի 2015 թ-ի տարեկան հաղորդումը

Հարգելի՛ գործընկերներ, Այսօր հրապարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը 2015 թվականի ընթացքում Պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին՝ համաձայն ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի պահանջների: Հաղորդմանը կից հրապարակվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի 2015 թվականի գործունեությունն արտացոլող զեկույցը: Շնորհակալություն ենք հայտնում […]

«Բրենդների հետ կապված հարցերն այժմ մեկնաբանել չեմ ցանկանում».նախարար/վիդեո/

Այսօր Կառավարության նիստից հետո անդրադառնալով այն հրապարակմանը, որ Հայաստանի պոլիկլինիկաներում կրծքի կաթին փոխարինող  կաթնախառնուրդ խորհուրդ է տրվում օգտագործել երկու տեսակի՝ Hipp եւ Humana, որոնք ներմուծվում են պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերության  և «Քեթրին» ընկերության կողմից, Արմեն Մուրադյանը  պատասխանեց. «Բրենդների հետ կապված հարցերն այժմ մեկնաբանել չեմ ցանկանում: Անհրաժեշտության դեպքում կարող ենք մանրամասն պատասխանել գրավոր հարցերին», – […]

Կարգալույծ արեցին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Կարապետ քահանա Խաչիբաբյանը (Ուկրաինայի հայոց թեմ): Տնօրինության համար հիմք է ծառայել Կարապետ քահանայի կողմից ներկայացված դիմումը: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը և կկոչվի իր ավազանի անունով` Կարապետ Խաչիբաբյան:

20 մլն եվրո վարկային պայմանագիր է ստորագրվել ՀՀ ԿԲ-ի և KfW-ի միջև

ՀՀ կենտրոնական բանկի և Գերմանիայի Դաշնության KfW զարգացման բանկի միջև մարտի 31-ին ստորագրվել է «Հայաստանի բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում 4-րդ փուլ» վարկային պայմանագիր՝ ընդհանուր 20 մլն եվրո արժողությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Վարկային միջոցների տեղաբաշխումն իրականացվելու է առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով, որոնք կրելու են միջոցների տեղաբաշխման […]

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ,  խիտ մառախուղ է Գորիս – Սիսիան ավտոճանապարհին, տեսանելիությունը` 15-20մ: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՓետրվարիԱպրիլի