27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Զվարթնոցում» պայթյունի մասին կեղծ ահազանգը ստացվել է ադրբեջանական IP հասցեից

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են ակտիվ քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու Երեւան-Մոսկվա մեկնող թիվ 558 չվերթի ինքնաթիռը, «Զվարթնոց» օդանավակայանը պայթեցնելու վերաբերյալ սուտ հաղորդում ներկայացրած անձի ինքնությունը, դրդապատճառները։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հնարավոր ահաբեկչության մասին հաղորդումն ստացվել էր էլեկտրոնային փոստի միջոցով՝ մարտի 24-ին, «Զվարթնոց» օդանավակայանի էլեկտրոնային հասցեով։ ՀՀ իրավասու մարմինների կողմից պատշաճ իրականացված գործողությունների եւ ստուգումների արդյունքում պարզվել է, որ այն կեղծ է, եւ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով։ Քրեական գործով մշակվել է քննչական եւ օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների մասին պլան, եւ ձեռնարկվել բազմածավալ գործողություններ։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված անհետաձգելի աշխատանքների արդյունքում պարզվել է, թե երբ, որ երկրի ինտերնետային օպերատորի օգտատիրոջ կողմից է ստեղծվել այն էլեկտրոնային հասցեն, որից ուղարկվել է նամակը, եւ հետքերը քողարկելու ուղղությամբ ինչպիսի քայլեր են ձեռնարկվել։

Մասնավորապես՝ բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ էլեկտրոնային հասցեն ստեղծել է ադրբեջանական օպերատորի IP հասցեից օգտված անձը, ով ինտերնետային ցանցին հասանելիություն է ձեռք բերել երրորդ երկրի սերվերի միջոցով (երկիրը պարզվել է)։ Պարզվել են նաեւ ադրբեջանական տվյալ IP հասցեի օգտատիրոջ իրականացրած մի շարք այլ գործողությունները, որից հետո դադարեցվել է երրորդ երկրի IP հասցեի միջոցով ինտերնետին համակցումը։

ՀՀ ԱԱԾ-ի հետ համատեղ շարունակվում են կատարվել ակտիվ քննչական եւ օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ։

Քրեական գործով այլ մանրամասներ այս պահին հրապարակման ենթակա չեն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ