27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղցրաշենցի խաղողագործները փակել են միջպետական ճանապարհը

Քիչ առաջ Քաղցրաշենի (Արարատի մարզ) խաղողագործները փակել են միջպետական ճանապարհ` բողոքելովվ, որ դեռեւս անցյալ տարվանից չեն վճարվել իրենց խաղողի գումարները:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում քաղցրաշենցի խաղողագործ Կամոն հայտնեց, որ բողոքի ակցիայի մասնակիցները ոչ միայն իրենց գյուղացիներն են , այլ նաեւ իրենց են միացել հարեւան գյուղերի` Այգեպարի,Նորաշենի խաղողագործները, որոնք մինչ օրս իրենց խաբված են համարում:

Հարցին, թե որքան է կազմում ընդհանուր պարտքը, մեր զրուցակիցը հայտնեց, որ գինու գործարանի ընդհանուր պարտքը ներկայիս դրությամբ կազմում է մոտավորապես 200 մլն դրամ (450 ընտանիք):

«Միայն ինձ գործարանը պարտք է 1 մլն 300 հազար դրամ:Ասում են գումար չկա եւ վերջ: Այսօր վերջին օրն էր, որ մինչեւ ժամը 16:00 պետք է պարտքերը մարեին»,- ասաց խաղողագործը:

Ի դեպ, սա առաջին բողոքի ակցան չէ: Գյուղացիները պատմում են, թե միշտ իրենց աչքին թոզ են փչել, թե պարտքերը կմարվեն այսօր, վաղը, այսօր վաղւ եւ այդպես մինչ օրս:

Հիշեցնենք,  Քաղցրաշենի գինու գործարանն անցյալ տարի խաղողը մթերել է մեկ կիլոգրամը 40-ից 100 դրամով:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ