14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Իշխանությունը մաքսիմալ կառուցողական է. Հ. Նաղդալյան

Երեկ Ազգային ժողովում մեկնարկեց իշխանության, խորհրդարանական ընդդիմության և քաղհասարակության ներկայացուցիչների քննարկումը  Ընտրական Օրենսգրքի նախագծի շուրջ, որը կարծես այդքան էլ հարթ չընթացավ: 4+4+4 ձևաչափով կայացած առաջին հանդիպման տպավորություններով մեզ հետ կիսվեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, ով նշեց հետևյալը.

-Արդեն առիթ ունեցել եմ նշելու, որ այն բառապաշարը, որը կիրառում է ընդդիմությունը՝ ,,զիջում,,, ,, բանակցություն,,, ,,ճնշում,, և այլն,  ավելի մարտական գործողությունների է բնորոշ, և անընդունելի է ինչպես դա, այնպես էլ դրանից բխող վարքագիծը: Որևէ արդարացված անհրաժեշտություն չեմ տեսնում նման կոչերի ու քայլերի:  Երեկվա հանդիպումից առաջին և գլխավոր տպավորությունն այն էր, որ իշխանությունը իր վերաբերմքունքով մաքսիմալ կառուցողական էր, հանդուրժող և հարմարվող՝ թե՛ ֆորմատի անկազմակերպվածության, թե բովանդակային անհամաձայնության նկատմամբ: Անգամ մեկ ու կես ժամ սպասելուց և քաղաքական նպատակներով ցուցադրական ելույթներ ունկնդրելուց հետո , այնուամենայնիվ, իշխանական թևի ներկայացուցիչները  պատրաստակամ էին, պատրաստ բովանդակային քննարկման,  ամեն կերպ ձգտում էին հարթել ծագած տարաձայնություններն ու ընդհանուր աշխատանքի, կառուցողական քննարկման  դաշտ հրավիրել մասնակիցներին, ինչը ամենևին բնորոշ չէր մյուս թևին:

Անհամաձայնություն եմ տեսնում նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պահվածքի մեջ, ովքեր արհեստական և մանր խոչընդոտներ առաջացնելով, ի սկզբանե հանդիպումը փորձում էին վերածել ընդամենը հրապարակային հարթակներում  երևալու  լրացուցիչ հարմար առիթի:  Ընդհանուր դիսկոմֆորտը նկատելի է թե՛ քննարկմանը մասնակցած և թե չմասնակցած քաղաքացիական հաստատությունների ներկայացուցիչների շրջանում:

Իրականում, համարում եմ, որ սրանք աշխատանքային հանդիպումներ են , քննարկումներ և ոչ՝ բանակցություններ, որոնք կարող են երկուստեք օգտակար լինել,  լույս սփռել դիրքորոշումների վրա, մասնակիցների համար միմյանց համոզելու լավ բազա դառնալ, բայց , այնուամենայնիվ, որոշումներ կարող են  կայացվել միայն Խորհրդարանում:

Ողջունում եմ իշխանական թևի մեր ներկայացուցիչների համբերատար և հանդուրժող մոտեցումը, որը երեկ ակներև դարձավ հասարակությանը  և ևս մեկ անգամ ապացուցեց , որ իշխանությունները պատրաստական են Ընտրական օրենսգրքի նախագծի բարելավմանն ուղղված  ցանկացած ֆորմատով քննարկումներին: Վստահ եմ, որ նույն ոգով էլ շարունակելու են հնարավոր բոլոր առաջարկների դեպքում և նախաձեռնողների հետ հետագա աշխատանքում:

Բոլոր մյուս գործընկերներին՝ գործընթացին մասնակցող և չմասնակցող , կոչ եմ անում  ներքին և արտաքին անհարթություններն ու անհամաձայնությունները հաղթահարել, միմյանց պիտակավորելու, կասկածելու, այդ թվում և՝ ,,իշխանության օրակարգին,, մասնակցելու մեջ մեղադրելու փոխարեն , անցնել բովանդակային աշխատանքի: Բավական է դեմագոգիա և ձևականություն բանեցնել: Սա ,,իշխանության օրակարգը,, չէ, երկրի՛ օրակարգն է:  Աշխատեք , համոզիչ եղեք, միասին մենք կարող ենք որակյալ օրենսգիրք ունենալ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ