15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2016

Մեր շախմատիստը գրավել է երրորդ տեղը

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի միջազգային մրցաշարին մասնակցելուց հետո հանդես է եկել Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում անցկացվող «Դոեբերլի Գավաթ» ամենամյա մրցաշարում: Մեր գրոսմայստերը 59 մասնակիցների մեջ զբաղեցրել է մրցանակային 3-րդ պատվավոր հորիզոնականը: Հիշեցնենք, որ Հրանտը  պատրաստվում է 2016 թվականի Եվրոպայի անհատական առաջնությանը, որը տեղի կունենա Կոսովոյի Գյակովա քաղաքում, մայիսի 11-24-ը:

Մրցագորգ էին դուրս եկել աղջիկները

Երևանի Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է աղջիկների ըմբշամարտի անդրանիկ առաջնությունը: Այսպիսի առաջնություն անց է կացվում առաջին անգամ: Այս մասին  տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Մրցաշարին մասնակցում էին  կրտսեր տարիքի պատանի ըմբիշներ՝ Երևանից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Մարզիկները մրցում էին 2 քաշային կարգերում՝ մինչև 50 կգ և մինչև 66 կգ: Մինչև 50 կգ քաշայինների […]

Շվեյցարացիները ևս աջակցում են Գյումրու անօթևան ընտանիքներին

Շվեյցարիայի գեղատեսիլ Լուգանո քաղաքում, շվեյցարաբնակ Թերեզա Մխիթարյանի նախաձեռնությամբ օրերս կայացավ բարեգործական մի շատ կարևոր միջոցառում` նվիրված Գյումրու անօթևան ընտանիքներին բնակարան նվիրաբերելու գործին: Միջոցառումը խորհրդանշական էր ոչ միայն Գյումրու, այլև ամբողջ Հայաստանի համար, քանի որ միջոցառման մասնակիցները հիմնականում շվեյցարացիներ էին: Միջոցառմանը ներկա էր նաև Լուգանոյի քաղաքապետը, ով իր երախտագիտությունը հայտնեց Թերեզա Մխիթարյանին` ի նպաստ Գյումրի քաղաքի […]

Երբ տեսնեք, թե ինչպես են պատրաստում նրբերշիկը, այլեւս չեք ուտի այն /վիդեո/

Մեզանից յուրաքանչյուրը գոնե եկ անգամ կերել է նրբերշիկ։ Սակայն ոչ բոլորը գիտեն դրա պատրաստման ընթացքը կամ բաղադրությունը։ Ավանդական նրբերշիկում, որը արտադրվում էր 200 տարի առաջ Գերմանիայում, միայն տավարի եւ խոզի միս էր։ Այսօր ամեն ինչ այլ է։ Այսօրվա նրբերշիկները դժվար է մսային մթերք անվանել։ Դիտելով տեսանյութը՝ կհամոզվեք դրանում։    

97 ամյա Անիչկա Ադամյանը հուզվեց գեներալի պարգևից /վիդեո/

«Կռիվների ժամանակ էր ու ես լավ ընկերներ ունեի Մոսկվայում, որոնք առաջարկեցին Աբովյանում տուն գնել ընտանիքիս համար, իսկ ես էլ պետք է գնայի աշխատելու: Մայրս չհամաձայնեց՝ ասաց, որ ինքը իր տան մեջ պետք է մեռնի: Այդ օրվանից երդվել եմ երբեք չհեռանալ գյուղից »,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Տավուշի մարզի սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի  97 ամյան բնակչուհի […]

20 հազարանոց կեղծ թղթադրամներ են հայտնաբերել

Մարտի 29-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ գիշերը ժամը 2-ին Երևանի Բայրոնի փողոցի 8/2 հասցեում գտնվող դեղատանը գնումներ կատարելիս տվել են 20.000 դրամ անվանական արժեքի կեղծ թղթադրամ: Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Կենտրոնականի բաժնի ծառայողները նույն օրը, կեղծ թղթադրամ իրացնելու կասկածանքով, Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի մոտ գտնվող ինտերնետ […]

Երևանի Մյասնիկյան պողոտայում և Աճառյան փողոցում կդադարեցվի երթևեկությունը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ճանապարհային գծանշման աշխատանքների իրականացման նպատակով` 2016 թ. մարտի 30-ի ժամը 22-ից մինչև մարտի 31-ի ժամը 6-ը կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում և Աճառյան փողոցում՝ մինչև Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետ: ՀՀ ոստիկանություն

Խրախճանքը շարունակվում է․ ռուս միլիարդատիրոջ որդին մի հարսանիք էլ Լոնդոնում է արել /ֆոտո/

«Ռուսնեֆթի» սեփականատեր, միլիարդատեր Միխայիլ Գուցերիեւի որդիու հարսանիքը համալսարանի հիթն էր դարձել։ Մոսկվայի Սաֆիսա ռեստորանում տեղի ունեցած հարսանիքին միլիոններ էր ծախսվել։ Հարսանիքի մանրամասները արդեն ներկայացրել ենք։ Եւ հիմա էլ զույգը երկրորդ հարսանիքն է արել, այս անգամ՝ Լոնդոնում։ Այստեղի հարսանիքն ավելի համեստ է անցել՝ նեղ ընտանեկան ու ընկերական միջավայրում։ Հարսը մեկ այլ հարսի զգեստով է եղել, սակայն […]

«Նարեկաբուժությունը առանձին գիտություն է և այն չի կիրառվում հոգեբանության մեջ».հոգեբան /վիդեո/

«Նարեկաբուժությունը առանձին գիտություն է և այն չի կիրառվում հոգեբանության մեջ: Կարծում եմ, որ յուրաքանչյուր հոգեբան իր մեջ պետք է ունենա քրիստոնեության սկզբունքները և փորձի ճիշտ ծառայություն ցույց տալ իր այցելուներին: Աստվածաշունչը այլ գիտություն է  և հոգեբանությանը խառնվելով միայն կվնասի այցելուին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով՝ նարեկաբուժությամբ բուժող հոգեբաններին ասաց հոգեբան Նարինե Պետրոսյանը: Հոգեբանի խոսքով՝ ինքը ամեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՓետրվարիԱպրիլի