12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Պետդեպարտամենտն արձագանքել է ՄԽ համանախագահների մասին Ալիևի սադրիչ հայտարարությանը

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին սադրիչ անվանելու մասին Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվական ծառայության հարցին:

Ինչպես հաղորդում է Պետդեպի մամլո ծառայությունը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորելու հարցում: «Որպես Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ-ն խորապես ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը հասնելու գործընթացում։ ԼՂ վերջնական կարգավիճակը կորոշվի հակամարտության խաղաղ կարգավորման և բանակցության ավելի լայն շրջանակի դեպքում՝ հիմնված Հելսինկյան սկզբունքների՝ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման վրա»,- ասվում է պետդեպի պատասխանում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ