08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2, 2016

Բախշյանն առաջարկում է այսպես հաղթահարել դասերի բացթողումները

«Կրթության մասին օրենքը սահմանում է հեռահար կրթության ձեւը: Բոլոր դպրոցներն ապահովված են ինտերնետով: Ընտանիքների մեծ մասն ունի համակարգիչներ: Պետք է մտածել ինչպես նման դեպքերում օգտագործել հեռավար կրթության տարբերակը, որպեսզի երեխան տանը նստած՝ չկտրվի կրթական գործընթացից»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության քարտուղար, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: Անահիտ Բախշյանը առաջարկ ունի, որը կօգնի […]

ՀՀ ոստիկանությունը զգոնության կոչ է անում

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ տեղացած առատ ձյան, սաստիկ բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Իսկ բքի եւ ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը՝ մինչեւ Տաթևի խաչմերուկ: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է […]

ՀՀ ԱԺ-ում ընդունել են Վրաստանի Պ նախարարին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 2-ին ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը, ողջունելով նախարարի այցը խորհրդարան, հույս է հայտնել, որ նման փոխայցելությունները մեծապես կնպաստեն հայ-վրացական բարեկամակա հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանը: Գալուստ Սահակյանն իր խոսքում փաստել է, որ վերջին տարիներին բավականին աշխուժացել են հայ-վրացական խորհրդարանական կապերը: Գալուստ Սահակյանի խոսքով՝ խորհրդարանները […]

Սիրիան, Ռուսաստանը և Իրանը միասին կոտորում են մարդկանց․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում ունեցած ելույթի ժամանակ, խոսելով Սիրիայում տեղի ունեցող իրադադարձությունների մասին, մեղադրել է Ասադի վարչակազմին սեփական ժողովրդին կոտորելու մեջ: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ այդ կոտորածն իրականացվում է Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ, գրում է Ermenihaber.am-ը: «Դամասկոսի կառավարությունը 2011 թվականի մարտ ամսից սկսած իր ժողովրդի […]

Բակո Սահակյանը բավարար է գնահատում

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են , որ այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության այս տարվա անդրանիկ նիստը: Նախագահ Սահակյանն իր ելույթում անդրադարձել է 2015 թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությանը երկրի վրա՝ նշելով, որ ժամանակին ձեռնարկված հակաճգնաժամային միջոցառումների շնորհիվ հաջողվել է մեղմացնել այն եւ ապահովել ՀՆԱ-ի աճի բարձր […]

Ողբերգական ավտովթար` կա զոհ

Այսօր՝ ժամը 12:25-ին, ՏԿԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի Շինուհայր գյուղական համայնքի խաչմերուկում տեղի է ունեցել  ավտովթար. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որտեղ պարզվել է, որ «Վազ-2101» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից եւ շրջվել, որի հետուանքով վարորդ՝ 1963 թ. ծնված Հ.Հ.-ը տեղում զոհվել է:

Ընդունելություն արդարադատության նախարարությունում

  ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավկովկասյան բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերին եւ հայաստանյան գրասենյակի ղեկավար Նելլի Թումասյանին: Նախարարը բարձր է գնահատել IRZ-ի հետ ՀՀ արդարադատության նախարարության համագործակցությունը եւ կարեւորել մի շարք իրավական ակտերի մշակման հարցում Հիմնադրամի ցուցաբերած օժանդակությունն ու փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Թերեզա Թալհամերը նույնպես իր գոհունակությունն է […]

Դեսպա՞ն կգնա

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տարածված տեղեկատվությանը, որի համաձայն՝ առաջիկայում ԿԳՆ պորտֆելը կհանձնվի ՀՅԴ-ին: Նախարարը նշեց, որ չի մեկնաբանում այն տեղեկությունները, որոնք հրապարակված են մամուլում, քանի որ «նշանակում է մամուլը, հաստատում է մամուլը»: Լրագրողները հետաքրքրվեցին, թե կա հավանականություն, որ Աշոտյանը նշանակվի դեսպան. «Դուք ուզում եք, որ ես […]

Վրաստանի ՊՆ նախարարը հերքել է

Փետրվարի 2-ին Razm.info-ի հետ բացառիկ հարցազրույցում պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հերքել է վրացական «Դելտա» ռազմարդյունաբերական ձեռնարկության՝ Ադրբեջանին ականանետներ և նռնականետներ վաճառելու մասին լուրը։ Լրագրողի հարցին, թե արդյոք համապատասխանո՞ւմ է իրականությանը «Դելտայի»՝ Ադրբեջանին տվյալ զինատեսակները վաճառելու մասին լուրը, եւ արդյոք Վրաստանն այդ երկրից ստացել է գնված զենքը Հայաստանի դեմ չօգտագործելու որեւէ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29      
ՀունվարիՄարտի