30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 27, 2016

«Աստծուց կանչված եմ հայ երգը պահպանելու համար» /վիդեո/

«Հայաստանում երգարվեստը, կոնկրետ ազգային երգարվեստը մի քիչ  անկանոն վիճակում է: Լավ երգիչները այսօր ստվերում են, իսկ վատագույնը` խնամի, ծանոթ, բարեկամ հաշվարկով դառնում են հայտնի` թեկուզ մեկ երգով:Վատ երգը ամեն դեպքում թիթեռի կյանք ունի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց բանաստեղծ, ժողովրդական երգի կատարող Արմեն Ափոյանը: Ափոյանը իր հոգում երգը զգացել է մանկուց: Ջավախք աշխարհից սերված արվեստագետը մանկուց […]

13-ամյա աղջնակի գրպանից գողություն կատարողին հայտնաբերեցին

Ինչպես տեղեկացրել էինք` փետրվարի 22-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1988 թ. ծնված Կարեն Շ.-ն և հայտնել, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող խանութում իր քրոջ երեխայի գրպանից գողություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խմբին Կարեն Շ.-ի մայրը հաղորդում էր տվել, որ հագուստ […]

26-ամյա երիտասարդը խոստովանել է իր բոլոր հանցանքները

Փետրվարի 25-ին, ժամը 18-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երեւանի Ֆրունզեի փողոցի 6/5 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 26-ամյա Հրաչ Մ.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հայտնել է, որ 2015-2016 թթ. ընթացքում Կենտրոն վարչական շրջանի տարբեր վայրերից կատարել է մի շարք գողություններ: Այսպես. – 81-ամյա Ռոստոմ Բ.-ն հաղորդում է տվել, որ […]

Վարչապետը ծանոթացել է Դավիթաշեն վարչական շրջանում իրականացվող ներդրումային ծրագրի ընթացքին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում կառուցվող մարզաառողջարանային համալիրի շինհրապարակ: Կառավարության ղեկավարը ծանոթացել է շինաշխատանքների ընթացքին և համալիրում նախատեսվող պայմաններին ու հնարավորություններին: Ներդրումային ծրագրի ղեկավար Արմենուհի Գևորգյանը նշել է, որ համալիրը հագեցած է լինելու մարզական և առողջարանային տեխնիկակական նորագույն միջոցներով: Կառուցվում է նաև միջազգային չափանիշներին համապատասխան 50 մետր երկարությամբ և 25 մետր […]

Արձակել է ավելի քան 9000 կրակոց

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 9000 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը,  ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:   […]

Հայ աղջնակի գեղեցիկ ելույթը՝ մանկական Голос Дети-ում /վիդեո/

Մեկնարկել է ռուսական Голос Дети նախագիծը, որի մասնակիցներից մեկը հայուհի է՝ Միլանա Միրզախանյանը։ Աղջնակի կատարումը դուր է եկել նախագծի ժյուրիի անդամներին։ Երգչուհի Պելագեան շրջվել է, եւ Միլանան հայտնվել է նրա թիմում՝ շարունակելով մասնակցությունը նախագծում։

Կերենի բնակիչները շուտով մոմ ու լամպ չեն վառի

ԼՂՀ կառավարության միջոցներով սկսվել են Քաշաթաղի շրջանի Կերեն գյուղի էլեկտրաֆիկացման աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը  «Արցախէներգո» ՓԲԸ Քաշաթաղի շրջանային կառույցի աշխատակիցներն արդեն 10 օր է՝ այստեղ աշխատում են: Այս մասին տեղեկացրել է Քաշաթաղի շրջանային «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը: Աշխղեկ Արտո Հակոբյանը տեղեկացրեց, որ այս օրերի ընթացքում հասցրել են տնկել և բետոնով ամրացնել 80 հենասյուն՝ նախատեսված […]

ԱՊՊԱ գործակալները «համը հանել են»

Մի խումբ ավտովարորդներ, այսօր բողոքի ցույցով`  հավաքվել են Նոր Արեշ 8-րդ փողոց –Այվազովսկի փողոցների խաչմերուկում եւ պահանջել են դադարեցնել ԱՊՊԱ գործակալների  խաբեությունները: Ակցիան կրում է «Ավտովարորդները հրաժարվում են հանդուրժել ԱՊՊԱ գործակալների շարունակական խաբեությունները եւ շորթումները» անվանումը: Ավտովարորդների խոսքով, ԱՊՊԱ ընկերությունների անկախ կոչվող գործակալները  որոշում կայացնելիս առաջնորդվում են սեփական քմահաճույքներով, ինչին նպաստում են բազմաթիվ խաչմերուկներում ճանապարհային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29      
ՀունվարիՄարտի