Սելֆի անելիս աղջիկը ընկել է ջրհորը
Հնդկաստանում տեղացիները փրկել են ավստրիացի զբոսաշրջուհուն, ով ցանկանում էր լավ սելֆի անել՝ ջրհորի մոտ։ Սելֆի անելիս աղջիկը կորցրել է հավասարակշռությունն ու ընկել ջրհորը։ Տեղացի տղամարդիկ հանել են իրենց հագուստները, կապել, պարան սարքել, իջեցրել ջրհորն ու փրկել աղջկան։ Բարեբախտաբար, նա միայն մի քանի կապտուկներ է ստացել, ոչ մի լուրջ վնասվածք։