11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Կինն ու երեխաները մահացել են, մինչ ամուսինը մեքենայի վրայից ձյունն էր մաքրում

ԱՄՆ-ի Նյու-Ջերսի քաղաքում օրերս սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել: Կինն իր մեկ եւ 3 տարեկան երեխաների հետ նստել է ավտոմեքենան,  մինչ ամուսինը մեքենայի վրայի ձյունն էր մաքրում։ Քանի որ դրսում ցուրտ էր՝ կինը որոշել է երեխաների հետ մեքենայում սպասել։

Անդադար տեղացող ձյունը մեքենան գրեթե ամբողջովին ծածկել է, խցանվել է նաեւ խլացուցիչ խողովակը:

Մինչ տղամարդը մաքրում էր ձյունը, կինն ու երեխաները մի քանի րոպեների ընթացքում մահացել են՝ խեղդվելով գազից՝ ածխածնի օքսիդից։ Այս գազը հոտ չունի, սակայն չափազանց թունավոր է եւ րոպեների ընթացքում սպանում է մարդկանց։ Այն առաջանում է, երբ մեքենայի խլացուցիչ խողովակը խցանվում է եւ անմիջապես գազը ողողում է մեքենան։

«Ցանկացած ձյուն՝ լցված ձեր մեքենայի խլացուցիչ խողովակի մեջ, կարող է սպանել ձեզ: Ձյան մաքրումը սկսեք հենց այդ խողովակից: Արեք դա մինչև մեքենայի շարժիչի միացնելն ու գործի դնելը», – ասում է փորձագետ Քրիս Դիբելլը:

Նա նշում է, որ մեքենայում այդ գազի հետեւանքով 1999-2010 թվականնների ընթացքում 5 100 մարդ է մահացել։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ