Նախագահն ընդունել է Ֆրանսիայի զարգացման և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Աննիկ Ժիրարդենին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի զարգացման և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Աննիկ Ժիրարդենին, ով նաև Ֆրանսիայի Նախագահի անձնական ներկայացուցիչն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում: Հանրապետության Նախագահը ողջունել է տիկին Ժիրարդենին և նրա գլխավորած պատվիրակությանը մեր երկրում: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների, պատմամշակութային ամուր հիմքի վրա խարսխված հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության […]