17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 1, 2016

Իրական բարեգործության թանկ գինը. Բագրատ Սրբազանը մեկնաբանեց /վիդեո/

«Բարեգործությունը մարդու բնական ձգտումն է, որը մարդու էությունն է կազմում, որովհետև Աստված, երբ ստեղծեց աշխարհը, արարչագործության մեջ ամեն ինչը բարիով էր և ամեն օրը բարի էր և ստեղծագործության ամեն պահը բարի էր: Աստված մարդուն ստեղծեց իր նմանությամբ և բարեգործությունը աստվածանմանությունն է»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում իսկական բարեգործության բացատրությունը տվեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Սրբազանը […]

Կրակոցների ժամանակ բարձր երաժշտություն են միացնում. Ներքին Կարմիրաղբյուրի Ամանորը/վիդեո/

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղը հենց սահմանագծին է: Անցած 2015 թվականին գյուղը բավականին տուժեց հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մանկապարտեզի սաները , թեև սովոր են կրակոցներին, բայց պայքարի ոգին կրում են իրենց մեջ: Ջերմ ու հայրենիք ունեցող հայացքներով Ամանորյա հանդես են տալիս…. Այս ամենի ականատեսը դարձավ նաև Henaran.am-ի թղթակիցը: Մանկապարտեզի երկարամյա տնօրեն Սվետլաննա […]

Սպիտակում տուն է այրվել

Հունվարի 1-ին, ժամը 13.09-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյան փողոցում տուն է այրվում: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սուրեն Ավետիսյան փողոցի թիվ 234 տանը (սեփականատեր՝ 1991 թ. ծնված Ա. Ս.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.33-ին, […]

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ,  առատ ձյան պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ճանապարհաշինարարները գործի են դրել բոլոր մեխանիզմները, կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Իրավիճակի փոփոխության դեպքում լրացուցիչ կտեղեկացվի:

Անի Զախարյանը կհետևի Հովիկ Աբրահամյանի հորդորին /վիդեո/

«Նոր քաղաքական մշակույթ կուսակցության» նախագահ Անի Զախարյանը Henaran.am-ի հետ զրույցում անկեղծացավ, թե այս տարի տոներին որոշել է տնտեսել՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական անբարենպաստ վիճակը: Դեռ երբ էր՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորեց՝ ձգել գոտիները: Մանրամասները՝ տեսանյութում:

Ուրախության համար կախարդական գավազան է պետք. երգչուհի

Henaran.am-ի զրուցակիցն է երգչուհի, երգահան, միջազգային մրցույթների դափնեկիր Մարիետա Բադալյանը: Տիկին Բադալյան, ինչի՞ց է, որ դրսում ձմեռ է, բայց շատ լուսավոր է … -Ես կարծում եմ մեզ մոտ` Հայաստանում, ձմեռը, ինչպես նաև մյուս եղանակները, միշտ էլ լուսավոր են եղել և այդպես էլ կլինի: Դա կախված չէ եղանակային պայմաններից կամ կլիմայից: Հայաստանը միշտ լուսավոր ու տաղանդավոր […]

Հայ փոքրիկներն ու Ամանորը /ֆոտոշարք/ /

Ինչպես նախորդ տարի, այս տարի էլ ներկայացնում ենք, թե ինչպես են հայ փոքրիկները դիմավորում ամանորը։ Ներկայացնում ենք չքնաղ փոքրիկների՝ Էլինայի, Ալենի, Ալլայի, Կատրինի, Գեւորգի, Նունեի եւ Անուշիկի ամանորյա գեղեցիկ լուսանկարները։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԴեկտեմբերիՓետրվարի