ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 18-ին ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին ծննդյան 35-ամյակի առթիվ պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով՝ հասարակական-քաղաքակական կյանքում ներդրած մեծ ավանդի եւ ծավալած գործունեության համար: ԱԺ նախագահը, շնորհավորելով Մարտուն Գրիգորյանին, կարեւորել է պատգամավորի գործունեությունը քաղաքական ասպարեզում եւ մաղթել նրան նոր ձեռքբերումներ ու հաջողություններ:
Ամստերդամի փողոց են դուրս եկել կարճ շրջազգեստ հագած տղամարդիկ, ովքեր բողոքի ակցիա են իրականացրել՝ ընդդեմ փախստականների, որոնք բռնաբարում են կանանց։ «Մենք բացում ենք մեր ծնկները հօգուտ հասարակության, որտեղ կանայք կարող են հանգիստ քայլել փողոցներով թե ցերեկը, թե գիշերը»,- ասում են ակցիայի մասնակիցները։ Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը Քելնում փախստականները հարձակվել են կանանց վրա, թալանել ու բռնաբարել […]
Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնակրթական հաստատություններում ձմեռային արձակուրդների երկարաձգման հետ կապված՝ այդ հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերից պահումներ չեն լինի: Այս մասին նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: «Շրջանառվող լուրերը, թե պահումներ կարվեն աշխատակիցների աշխատավարձերից, չի համապատասխանում իրականությանը: Տվյալ հաստատությունների մեր բոլոր աշխատակիցներն իրենց հասանելիք աշխատավարձերը […]
Կնճիռները միայն պետք է ցույց տան տեղերը, որտեղ առաջ ժպիտ էր։ Մարկ Տվեն
2013 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Արմենիա միջազգային» օդանավակայաններ ՓԲԸ զարգացման մաստեր պլանը: Այս մասին տեղեկացնում է քաղշիննախի լրատվական ծառայությունը: Ըստ այդմ՝ հաշվի առնելով «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թիվ 1 համալիրի կառույցների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության գնահատման վերաբերյալ տրված հաշվետվությունը, «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 2015 թվականի […]
Գյումրիի թիվ 102-րդ ռազմաբազայում մեկնարկած դատական նիստը ավարտվել է: Գործով դատավոր Հարություն մովիսիսյանը հրապարկել է Ավետիսյանների 7 հոգանցոց ընտնաիքի սպանության գործով դատական հաջորդ նիստի օրը՝ հունվարի 22: Վերջինս նաև տեղեկացրել է, որ այս գործով դատական մյուս նիստերը կլինեն ամեն շաբաթվա ուրբաթ օրերին:
«Ես միակ ողջ մնացած ներկայացուցիչն եմ, որը տեսել և հիշում է՝ ինչպես նախագծվեց և կառուցվեց «Զվարթնոց» օդանավակայանը: Նախագծողներն իմ մտերիմ ընկերներն էին: Քանդելով կառուցելու մշակույթն անընդունելի է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով քաղաքապետի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի էստակադան քանդելու որոշմանը հայտարարեց ճարտարապետ Ֆերդինանդ Առաքելյանը: Ճարտարապետը մտահոգ է, նա փոստում է, որ ի վերջո, հին օդանավակայանը կորցնելու ենք: […]