Լատվիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց

Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսը տեղափոխվել է Ռիգայի Արեւելյան կլինիկական հիվանդանոց, հայտնում է Tass.ru-ն: Հիվանդանոցում հաստատել են, որ նախագահը հոսպիտալացվել է, բայց մանրամասներ չեն հաղորդել։ Նախագահի գրասենյակում մեկնաբանություններ չեն տվել, սակայն հայտնել են, որ հիվանդության պատճառով նախագահն այս շաբաթ չի մասնակցի հանրային միջոցառումների։