16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Բոլոր օմբուդսմեններն էլ հեռացել են մի պատճառով. Ստյոպա Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանն այն տեսակետին է, որ վերջին տարիներին կար օմբուդսմենի իրավունքների կարգավիճակի նվազեցում: Լրագրողների հետ զրույցում նա հստակեցրեց, որ այս առումով օմբուդսմենի ինստիտուտը կանգնած էր լուրջ մարտահրավերների առաջ, այն է՝ ինչպես պահել նախկինում դրված նշաձողը:

Խոսելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին՝ փորձագետն ասաց, որ սահմանադրական մեխանիզմներն էլ ավելի վատթարացրել են օմբուդսմենի ինստիտուտի աշխատանքը:

«Այն, թերևս, միակ պետական ինստիտուտն է, բանակին մի կողմ թողած, որտեղ ամեն մի նոր պաշտոնյա՝ սկսած Լարիսա Ալավերդյանից վերջացրած Կարեն Անդրեասյանով, փորձել է բերել իր նոր ձեռագիրը և առաջ տանել գործը: Դրա համար այս ինստիտուտի վերաբերյալ վստահության մակարդակը, համեմատած այլ ինստիտուտներին, մեծ է եղել: Բայց բոլոր օմբուդսմեններն էլ հեռացել են համակարգի հետ կոնֆլիկտի արդյունքում»,- ասաց Սաֆարյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ