Մեկնարկեց Ավետիսյանների գործով դատավարության հերթական նիստը
Գյումրի ռուսական թիվ 102-րդ ռամաբազայում մեկնարկեց Ավետիսյանների 7 հագիանոց ընտանիքի դաժանաբար սպանության գործով հերթական դատական նիստը:
Դատարանի դահլիճ ծառայող ռազմաբազայի սենյակ-սրահում այս պահին ներկա են Ավետիսյանների իրավահաջորդները և վերջիններիս ներկայացուցիչներն ու փաստաբանները:
Վալերի Պերմյակովին երբ դատական նիստերի դահլիճ բերեցին, ավետիսյանների հարազատները վրդովվեցին՝ ձայնարկելով. «Թողեք զարկենք , հանգստանանք, մի թողեք նստի, թողեք ոտքի կանգնի, որ տեսնենք դեմքը: Մենք պահանջում ենք, որ ոտքի կանգնի , ոչ թե մենք ոտքի կանգնենք, որ տեսնենք դրա դեմքը»
Հիշեցնենք, որ Ավետիսյանների գործով դատական առաջին նիստը դեկտեմբերի 18-ին էր, ինչի ժամանակ Ավետիսյանների հարազատները վրդովմունք էին հայտնել, թե ինչի պետք է այս գործի դատավարությունը ռուսական ռազմաբազայում տեղի ունենա: Վերջիններս որոշել էին բոյկոտել դատական նիստերը և չմասնակցել նիստերին, սակայն երկու օր առաջ հայտարարել էին, որ վերանայել են որոշումը և դատերին, այնուամենայնիվ, կմասնակցեն, քանի օր դատարանը որոշել էր անփոփոխ թողնել դատական նիստի անցկացման վայրը: