25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ինչի՞ պետք է մեր հայ դատավորը գա ռուսի ոտի տակ դատ անի». Պերմյակովի գործով դատական նիստը մեկնարկեց

Րոպեներ առաջ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում մեկնարկել է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների դաժան սպանության գործով դատավարությունը:

Մինչև դատավարության մեկնարկը լարված մթնոլորտ է դատական նիստի դահլիճում: Հասմիկ Ավետիյսանի քույրը բողոքում էր, որ իրենց  փաստաբաններին թույլ չեն տալիս մոտենալ ռազմաբազայի դարպասներին:

«Ի՞նչ է, մեր փաստաբանները չե՞ն մասնակցելու դատին, եթե չմասնակցեն, մենք էլ չենք մասնակցի, սա ի՞նչ երկիր է, սա ի՞նչ դատարան է: 7 հոգու վերացրին, հիմա էլ ամեն բան խառնում են իրար:»

Հարցը կարծես թե լուծվեց և փաստաբանների ավտոմեքենան մոտեցավ ռազմաբազայի մուտքին: Սակայն տիկին Ռիտան դարձյալ բողոքեց՝ ինչո՞ւ պետք է դատավարությունը ռուսական բազայում տեղի ունենա:

«Մենք դատարան չունե՞նք, մենք դատավոր չունե՞նք: Էս ի՞նչ բան է` ինչի՞ պետք է մեր հայ դատավորը գա ռուսի ոտի տակ դատ անի: Ինչքա՞ն պետք է ստրուկ մնանք Ռուսատանին: Ամոթ մեր երկրին, ամոթ մեր իրավապահներին, որ էսքան ժամանակ չկարողացան գործն ամբողջությամբ հայկական կողմին հանձնել: Սենց բան կլնի՞. մեր հազարավոր դատարանները թողած պետք է գանք ռուսական ռազմաբազա»,- անընդհատ նեղսրտում էր տիկին Ռիտան:

Նշենք, որ այս պահին դատարանում են գտնվում Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդները` Ավետիսյանների աղջիկները, Հասմիկ Ավետիսյանի քույրերը, Ավետիսյանների հարսի` Արաքսյայի ծնողները և այլք:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ