08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Պերմյակովի գործով դատական արտագնա նիստի վայրը չի փոխվի

ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում հունվարի 18-ին տեղի կունենա Գյումրիում Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով արտագնա դատական նիստը: Դահլիճի հետ կապված փոփոխություն չի լինի, նիստը լինելու է նույն կարգով, ինչ առաջին՝ դեկտեմբերի 18-ին նշանակված նիստի ժամանակ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս անգամ, մինչ դատի մեկնարկը, դահլիճում արդեն տեղադրված կլինեն սեղաններ՝ Ավետիսյանների իրավահաջորդների և փաստաբանների համար:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ