17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 20, 2016

Շտապօգնության բժիշկները պատգարակից գցել են կնոջը․ նա մահացել է

ՌԴ Յարոսլավլ քաղաքում ողբերգական միջադեպ է տեղի ունեցել։ 80-ամյա կնոջը շտապօգնության բժիշկները մի հիվանդանոցից մյուսն են ցանկացել տեղափոխել, քանի որ նրա վիճակն արդեն բարելավվել էր։ Սակայն տեղափոխման ժամանակ բժիշկները պատահաբար նրան ցած են գցել պատգարակից։ Արյդունքում կինը գլխի վնասվածք է ստացել ։ Բժիշկները նրան կրկին տեղավորել են պատգարակի վրա ու տարել այն հիվանդանոցը, ուր պիտի […]

Շենգավիթում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի  21-ին ժամը 11.00-ից մինչև հունվարի 22-ը ժամը 7.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Արին-Բերդի 3-րդ, 5-րդ նրբանցքների, Նոր Խարբերդ այգեգործական թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Սպանության փորձ` անչափահասի նկատմամբ. հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հունվարի 6-ին անչափահասի նկատմամբ սպանության փորձ կատարելու մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Այս մասին տեղեկանում ենք քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից: 2016 թվականի հունվարի 6-ին՝ ժամը 21:20-ին, […]

Ձեռքներդ կկտրեմ, կոչնչացնեմ համակարգը. ոստիկանապետը՝ ՃՈ-ի մասին /վիդեո/

Հունվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, գլխավոր և մարզային վարչությունների, ծառայությունների, տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Օրակարգում ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2015 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփումն էր (տեղեկանքը զետեղված է […]

Հայկը ահավոր հյուծված է. ջրադուլ հայտարարած բանտարկյալի հայրը մանրամասնում է

«Շանթ և ընկերներ» գործի առաջին դատի օրը օդամղիչ ատրճանակով ակցիա իրականացրած   Հայկ Կյուրեղյանը արդեն 8 օր է, ինչ գտնվում է հացադուլի մեջ, հունվարի 18-ի նաև հայտարարել է ջրադուլի մասին: Կյուրեղյանը տեղեկացրել է, որ հացադուլի և ջրադուլի միջոցով պահանջ է ներկայացնում մենախուց տեղափոխվելու համար: Հայկ Կյուրեղյանի հայրը` Արմենակ Կյուրեղյանը, ով որդուն տեսակցել է երեկ,  մեզ հետ […]

Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Չեռնոգորիա

Հունվարի 20-ին պաշտոնական այցով Պոդգորիցա ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Չեռնոգորիայի նախագահ Ֆիլիպ Վույանովիչին: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Չեռնոգորիայի նախագահը կարևորեց Հայաստանից առաջին բարձրաստիճան այցելությունը Պոդգորիցա՝ համոզմունք հայտնելով, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կխթանեն տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցությունը։ «Միջազգային համաժողովների շրջանակներում ես շատ հանդիպումներ եմ ունեցել բարեկամ Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ և հույս […]

Խեղճ Լիզա․ Բեռլինում առեւանգված աղջնակի առեղծվածային պատմությունը

13-ամյա Լիզայի պատմությունը ողջ աշխարհում մեծ աղմուկ է բարձրացրել։ Բեռլինի Մարցան թաղամասում հիմնականում ապրում են նախկին ԽՍՀՄ երկրներից փախստականները։ Լիզան ռուս փախստականների դուստր է, այն, ինչ տեղի է ունեցել աղջնակի հետ, մեծ արձագանք է ստացել թե Ռուսաստանում, թե Գերմանիայում եւ ողջ աշխարհում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փախստականները Լիզային առեւանգել էին դպրոցի ճանապարհից եւ […]

Լավրովն ու Քերին հանդիպել են Ցյուրիխում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում սկսել են այս տարի առաջին երկկողմ բանակցությունները: Tass.ru-ի փոխանցմամբ՝ հանդիպման հիմնական թեման կդառնա սիրիական խնդրի կարգավորումը եւ հունվարի 25-ին նշանակված միջսիրիական կոնսուլտացիաների նախապատրաստումը, որոնք պետք է տեղի ունենան Ժնեւում: Ինչպես տեղեկացրել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը, Լավրովը եւ Քերին կքննարկեն նաեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԴեկտեմբերիՓետրվարի