Ի՞նչ էին ասում մարգարեները Տիրոջ ծննդյան մասին

Նախագետ Աստված նախքան Իր կուսածին գալուստը բազում օրինակներով պատկերեց Իր մարդանալու և չարչարանքների խորհուրդը, որպեսզի երբ ճշմարտապես գա, մարդիկ չտարակուսեն, գրում է ter-hambardzum.net-ը: Ըստ այդմ ասում է առաքյալը. «Աստված բազմապիսի ձևերով և այլազան օրինակներով նախապես խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով» (Եբր. Ա 1): Տերը նախ երևաց առաջին արդարներին՝ Աբրահամին՝ երկուհրեշտակների ուղեկցությամբ, և նրա վրանում […]