Երբ խոսում են պատերը…

«Ես սիրում եմ քեզ, Անի՛», «Ա+Ս=Ս», «Լյութո», «Վզգո 25.01.2007» և նամանատիպ բազմաթիվ արտահայտություններ, մակագրություններ կարող ենք կարդալ ցանկացած կրթօջախի մերձակայքում գտնվող շինությունների պատերին, իսկ եթե մտնեք դպրոց կամ բուհ, մակագրությունների առատությունից գլուխներդ կկորցնեք: Դրանք նույնիսկ «ժանրային դասակարգում» ունեն` սիրային, երգիծաբան, անվանողական, փառաբանողական, հարցուպատասխանային և այսպես շարունակ: Ամենատարածվածը սիրային խոստովանություններն են` ոչ միայն պարզ հավասարումների այլև բանաստեղծական […]