09 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Անկարայի քաղաքապետը ԱՄՆ-ի դեսպանին կոչ է արել հեռանալ Թուրքիայից

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը Twitter-ի իր էջում սկանդալային գրառում է արել։ Նա Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասին կոչ է արել հեռանալ երկրից:

Գյոքչեքը նման կոչով հանդես է եկել, երբ ԱՄՆ-ի դեսպանը դատապարտել է քրդերի հետ խաղաղություն հաստատելու պահանջ ներկայացրած գիտնականների ձերբակալությունները Թուրքիայում, հայտնում է Gazeta-ն:

«Դու ԱՄՆ-ի համար ճիշտ ընտրություն չես, վերադարձիր քո երկիրը, եւ թող գա ուրիշ դեսպան, որը մեզ ճանաչում է», -ասել է նա:

Հարկ է նշել, որ 2 հազարից ավելի թուրք եւ արտասահմանցի առաջադեմ գիտնականներ եւ մտավորականներ երկու օր առաջ հրապարակած` «Խաղաղության համար գիտնականների նախաձեռնություն» կոչում հայտարարել են, որ չեն ցանկանում «մասնակից լինել քրդերով բնակեցված տարածաշրջաններում փողոց դուրս գալու դեմ արգելքների եւ բախումների միջավայրի պատճառով մարդկանց իրավունքների ոտնահարումների հետ կապված հանցագործություններին»: Նրանք Թուրքիայի ղեկավարությանը կոչ են արել խաղաղություն հաստատել քրդերի հետ, դադարեցնել նրանց կոտորածները եւ թույլ տալ բախումների գոտիներ հանձնաժողովներ մեկնել:

Դրանից հետո գիտնականների մասսայական ձերբակալություններ են տեղի ունեցել։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ