08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Իրավիճակը բարելավվում է

Այսօր առավոտյան համայցից հետո հանրապետության հիվանդանոցներից դուրս է գրվել սուր շնչառական վարակներից ապաքինված 150 քաղաքացի, որից 135-ը` մինչև 18 տարեկան։  Դուրս գրվածներից 60-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, նրանցից 36-ը` երեխաներ։

Կարևոր է, որ գնալով նվազում է ինչպես հիվանդանոցային բուժում ստացողների, այնպես էլ` ծանր վիճակում բժշկական օգնության դիմողների թիվը։  

Նշենք, որ H1N1 վարակով 7 հիվանդի մոտ առողջացման դրական տեղաշարժ է արձանագրվել։ Այսօր նրանք վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել են հիվանդասենյակ։ Միաժամանակ, բժիշկներին հաջողվել է արհեստական շնչառական սարքի միացված ևս մեկ  հիվանդի  դուրս բերել ծայրահեղ ծանր վիճակից: Հիվանդի վիճակը բարելավվում է։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ