ԻՊ գլխավոր դահիճը սպանվել է

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները հաստատել են իրենց գլխավոր դահիճ Ջիխադի Ջոնի մահը։ Ավելի վաղ զլմ-ներում տեղեկությունների էին տարածվել, որ նա սպանվել է։ Ինչպես պարզվել է, դահիճը տանից դուրս է եկել եւ մոտեցել մեքենային, երբ նրան հարվածել են ինքնաթիռից։ Ջոնը բազմաթիվ մարդկանց է մահապատժի ենթարկել, բազմիցս երեւացել է նաեւ մահապատիժների տեսանյութերում։