17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Մեքենաների թաղանթապատման «մինուսներն» ու «պլյուսները»

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ավտոմեքենաների թաղանթապատումն ունի առավելություններ և թերություններ.

«Առավելություններն են՝ շոգ եղանակին հով է սրահում, պաշտպանում է ապակիների փշրումից վթարի դեպքում, պաշտպանում է արևի ճառագայթներից, չի գունաթափում պաստառը մեքենայի միջի, չի թողնում, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները թափանցեն ներս, թաղանթապատումից կողային ապակին եռապատիկ ավելի է դառնում, քան առանց թաղանթապատման: Թերություններ` երեկոյան ժամերին վատթարացնում է շրջապատի ընկալելիությունը, դիմացի մեքենաների մոտահար լույսը կարող է ընկալվել՝ որպես կայանված մեքենայի եզրաչափային լույս: Այսինքն՝ եթե առջևի ապակին շատ մգեցված լինի, վարորդին կարող է թվալ, թե ոչ թե հանդիպակաց եկող, այլ կանգնած մեքենա է, և կղեկավարի այնպես, ինչպես կանգնած մեքենայի հետևից կաներ, որը վտանգավոր է»,- ասաց Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ թերություն է նաև այն, որ առջևից ընթացող մեքենայից առաջ հնարավոր չի լինում տեսնել դիմացի փոքր մեքենան կամ հեծանիվը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ