21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Սանկտ Պետերբուրգում խոզագրիպը մեծ թափով տարածվում է․ կան մահացածներ

ՌԴ Սանկտ Պետերբուրգում պաշտոնապես հայտարարվել է գրիպի համաճարակի սկսվելու մասին: Այստեղ համաճարակային շեմը գերազանցվել Է 28 տոկոսով, ամենից հաճախ հիվանդանում են 3 – 6 տարեկան երեխաները:

Ինչպես լրագրողներին ասել է «Ռոսպոտրեբնադզորի» համաճակաբանական հսկողության՝ Սանկտ Պետերբուրգի վարչության բաժնի պետ Իրինա Չխինջերիան, քաղաքում համաճարակաբանական շեմը գերազանցվել Է միջին հաշվով 28 տոկոսով, չափահասների մոտ հիվանդացությունն ավելի ցածր Է, 3 – 6 տարեկան երեխաների մոտ՝ ավելի բարձր:

«Փոխվել է շնչուղիների վիրուսային վարակների կառուցվածքը. գրիպի բաժինը հասել է 80 տոկոսի: Գրիպի լաբորատոր եղանակով հաստատված 260 դեպքերի 60 տոկոսը H1N1 խոզագրիպ է»,- ասել է Չխինջերիան:

Հունվարի 18-ի դրությամբ ՌԴ-ում գրիպից մահացել է 27 մարդ, որոնց մեծ մասը՝ Սանկտ Պետերբուրգում։ Հիմնականում դրանք ռիսկային խմբին պատկանող մարդիկ են, պատվաստում չընդունածները եւ նրանք, ովքեր շատ ուշ են դիմել բժշկի։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ