18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խնդրանք Էռնեկյանին…

«Ես միակ ողջ մնացած ներկայացուցիչն եմ, որը տեսել և հիշում է՝ ինչպես նախագծվեց և  կառուցվեց «Զվարթնոց» օդանավակայանը: Նախագծողներն իմ մտերիմ ընկերներն էին: Քանդելով կառուցելու մշակույթն անընդունելի է»,-այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ  անդրադառնալով  քաղաքապետի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի էստակադան քանդելու որոշմանը հայտարարեց  ճարտարապետ Ֆերդինանդ Առաքելյանը:

Ճարտարապետը մտահոգ է, նա փոստում է, որ  ի վերջո, հին օդանավակայանը կորցնելու ենք:

«Այն մարդը, ով գնել է օդանավակայանը, աշխարհի շատ պետություններում ունի նման օդանավակայաններ և  հիմա գտնում է, որ հին օդանավակայնը հարմար չէ իրեն: Էռնեկյանը կարծում է, որ հին օդանավակայանը չի համապատասխանում ժամանակակից պայմաններին, բայց չէ որ նորը կարելի է հարևանությամբ կառուցել: Նա գնում է դեպի պարզություն, բայց նրան և  կառավարությանը կխնդրեի ետ կանգնել քանդելու որոշումից: Օդանավակայանը գեղեցիկ է կառուցված, որոշ բաներ կարելի է ամրակայել: Ասում են, թե քանդվելու ենթակա է, բայց նույն պատճառաբանությամբ Լենինի արձանի պատվանդանն էին ուզում քանդել, և  այնքան ամուր էր, որ չէին կարողանում պայթեցնել: Օդանավակայանը 200 տարվա «ռեզերվ» ունի»,-ընդգծեց Ֆերդինանդ Առաքելյանը:

Ճարտարապետը կոչ է անում Էռնեկյանին չքանդել Զվարթնոց օդանավակայանը. «Էռնեկյանին խնդրում եմ՝ ձեռք մի տվեք այդ կառույցին, ժողովուրդը սիրում է այն, իսկ եթե սիրում է, ուրեմն ձեռք տալ չի կարելի»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ